Ունենք սերիական արտադրության զենք՝ հրետանի, որն աշխարհում լավագույնն է․ դա մատակարարվում է ՀՀ բանակին․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին, ռազմարդյունաբերության զարգացմանը և տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ 

Արձագանքելով այն պնդումներին, թե իշխանությունը գնում է զինաթափման և երկիրը թողնում է անպաշտպան, Արմեն Խաչատրյանը դրանք որակել է որպես «սին խոսակցություններ» և ապատեղեկատվություն։ «Սա հիբրիդային պատերազմի մի մասն է, ապատեղեկատվություն է, որը կոնկրետ ուղղված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների, այլ հենց Հայաստանի Հանրապետության դեմ»,- նշել է պատգամավորը։

Նա վկայակոչել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերջին ասուլիսը, որտեղ ըստ նրա՝ մանրամասն ներկայացվել են 2021-2026 թվականներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները։ Խաչատրյանի խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկուսից մեկուկես տարի դարձնելը ոչ թե բանակի թուլացման, այլ բարեփոխումների արդյունավետության ցուցիչ է։

«Մեր նպատակն է ունենալ ոչ մեծ, ոչ մասշտաբային բանակ, պրոֆեսիոնալ բանակ և խիստ մարտունակ բանակ», – ընդգծել է նա՝ հավելելով, որ զորահավաքի դեպքում բանակի թվակազմը կարող է տասնապատկվել։

Պատգամավորը կարևորել է նաև պայմանագրային զինծառայությանն անցնելու հնարավորությունը, որից արդեն օգտվել է ավելի քան 4000 ժամկետային զինծառայող՝ կնքելով հնգամյա պայմանագիր։

Խաչատրյանը շեշտել է, որ ժամանակակից զինվորը պետք է լինի ոչ միայն մարտիկ, այլև «մտածող, ժամանակակից տեխնոլոգիաներ կառավարող անձ»։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը չի կարող մրցակցել մարդուժով, սակայն կարող է մրցունակ լինել իր «գիտելիքահեն ուժի, մտածող զինվորի, տեխնոլոգիական կառավարում իրականացնող զինվորի» շնորհիվ։

Ատեստավորման գործընթացի մասին խոսելով՝ նա նշել է, որ այն չի կարող ձևական լինել, քանի որ ուղղակիորեն կապված է աշխատավարձի զգալի բարձրացման հետ, ինչը զինվորականներին մղում է կատարելագործելու իրենց մասնագիտական և ֆիզիկական կարողությունները։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի սահմանների ողջ երկայնքով՝ Մեղրիից մինչև Տավուշ, իրականացվում է ինժեներական ամրությունների կառուցման «աննախադեպ ծրագիր»։ «Մեր զինվորը գրեթե 100 տոկոս կամ 99 տոկոս պաշտպանված վիճակում է», – հայտարարել է նա՝ նշելով, որ այդ կառույցները, որոնք ժողովուրդն անվանում է «բունկերներ», հագեցած են անգամ սպորտով զբաղվելու հնարավորություններով և ժամանակակից կենցաղային պայմաններով։

Ռազմարդյունաբերությունը Խաչատրյանը համարում է «կենսական անհրաժեշտություն» և «ինքնիշխանության ու անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ»։ Նա հայտնել է, որ Հայաստանում արդեն իսկ իրականացվում է զինատեսակների սերիական արտադրություն։

«Ունենք սերիական արտադրության զինատեսակ, որը, թեև երրորդ-չորրորդ սերնդի հրետանային միջոց է, բայց այնպես է հարմարեցվել և այնպիսի մոդեռնիզացիա է իրականացվել մեր հայ ինժեներների կողմից, որ աշխարհում լավագույնն է»,- ասել է նա։

Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ կառավարությունը կես միլիարդ դոլարի եռամյա պայմանագիր է կնքել տեղական արտադրողներից զենք գնելու համար, և նախատեսվում է ևս 152 միլիարդ դրամի նոր պատվեր։

Անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում կառուցվելիք ճանապարհների շուրջ անվտանգային մտահոգություններին՝ պատգամավորը վստահեցրել է, որ դրանք անհիմն են։ Նրա խոսքով՝ Սյունիքի բնակիչները «սրտատրոփ սպասում են, որպեսզի այդ ճանապարհը սկսի գործել», քանի որ դա մարզը կվերածի «միջազգային տրանզիտային հանգույցի»՝ բերելով տնտեսական աննախադեպ զարգացում։

Իրանի հետ կապերի խզման վերաբերյալ մտավախությունները նա համարել է ընդդիմության կողմից տարածվող նարատիվ՝ նշելով, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ մտահոգություններ չունեն։

Խաչատրյանը նաև ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհից օգտվելու են այնպես, ինչպես, օրինակ, Երևան-Գյումրի ճանապարհից, և Իրանի հետ սահմանը կամ ճանապարհը երբևէ փակվել կամ խոչընդոտվել չի կարող։

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման մասին խոսելով՝ նա նշել է, որ դրա շնորհիվ մինչև Մեղրի հասնելու ժամանակը կկրճատվի առնվազն մեկուկես ժամով։ «Դա լինելու է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մայրուղի, որը երբևէ Հայաստանում չենք ունեցել», – եզրափակել է Արմեն Խաչատրյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան