595 միլիարդ 817 միլիոն դրամի հայցապահանջ. Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը 

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2025 թվականին նախաձեռնել է 157 ուսումնասիրություն: Դատախազությունն ամփոփել է ոլորտում կատարված աշխատանքները։

Ըստ այդմ՝

«Վարչության կողմից 2025 թվականի ընթացքում դատարան է ներկայացվել 42 հայցադիմում: Այդ հայցադիմումներից ներկայում քննվում է 38-ը, որոնցով ընդհանուր պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն: Դրամական պահանջն այդ հայցերով կազմում է 31 միլիարդ 540 միլիոն դրամ, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ:

 

2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ, որից արդեն բռնագանձվել է 65 միլիոն 675 հազար դրամը:

 

2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար): Բացի այդ, Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 50 հազար եվրոյին համարժեք 20 միլիոն 634 հազար դրամ և 878 հազար դրամ:

 

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, դատարաններում քննվող հայցերի թիվը 155 է, որոնց ընդհանուր հայցագինը կազմում է 595 միլիարդ 817 միլիոն դրամ: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 324 շարժական, 1463 անշարժ գույքեր, 440 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 518 միլիարդ 428 միլիոն դրամ (այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն է պարզված, պարզված չեն նաև իրավաբանական անձում մասնակցությունների արժեքները):

 

Վարչությունն իր ձևավորման օրվանից առ այսօր կնքել է հաշտության 9 համաձայնություն: Հաշտության համաձայնությունների հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 7 անշարժ գույք, 2 շարժական գույք և դրամական միջոց, որոնց հանրագումարը կազմում է 5 միլիարդ 126 միլիոն դրամ»: