ՄՈՌԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ․ ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ․ կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 14

Լուրեր

30.03.2026 | 23:48
Բայրամովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
30.03.2026 | 23:22
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
30.03.2026 | 23:00
«Ադրբեջանում խոշտանգումներն ու մարդու իրավունքների խախտումները համակարգված բնույթ են կրում». ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել
30.03.2026 | 22:48
Ուկրաինան ներողություն է խնդրել Ֆինլանդիայից ԱԹՍ-ների միջադեպի համար
30.03.2026 | 22:35
Հայաստանի ամերիկյան համալսարանը մարտի 31-ից կվերադառնա առկա ուսուցման ձևաչափին
30.03.2026 | 22:21
Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի «այս կամ այն ​​կերպ»
30.03.2026 | 22:08
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.03.2026 | 21:55
Արհեստական ​​բանականությունը մեզ ասում է այն, ինչ ուզում ենք լսել. գիտնականներ
30.03.2026 | 21:44
Թուրքիայում չեզոքացվել է օդային տարածք արձակված իրանական չորրորդ բալիստիկ հրթիռը
30.03.2026 | 21:35
Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.03.2026 | 21:23
Բաքուն միջազգային հանրությունից «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչում» է ակնկալում
30.03.2026 | 21:13
Հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի «Եվրոպայի գավաթ» մրցաշարում
30.03.2026 | 21:00
Փնտրվում է իրական Սամվել Կարապետյանը․ եթե ուզում է վարչապետ դառնալ, ինչո՞ւ չի հրաժարվում մյուս քաղաքացիություններից․ Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:45
50 ԲԿ-ի փոխարեն՝ 14-ը․ չիրագործված խոստում՝ առողջապահության ոլորտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:44
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ
Բոլորը

Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի 80-ամյա բնակիչ Գավրուշ Գալստյանը 10 տարի առաջ՝ հրդեհը հանգցնելիս, կորցրել է տեսողությունը։ Կնոջ՝ Նորա Գալստյանի ու նրա կենսաթոշակը 74 000 դրամ է։ Գումարի զգալի մասը դեղորայքի վրա է ծախսվում․ «Մի 15-20 հազար դրամի դեղ եմ գնում։ Հերիքում ա մեկ ամիս։ Դեղերը վերջանում են, թոշակը գալիս ա, գնում եմ առնում-բերում, բա ի՞նչ անենք, էս մարդն էլ դեղերով ա ապրում»,- պատմում է 75-ամյա Նորա Գալստյանը։

Ընտանեկան սուղ բյուջեից տարեց ամուսինները պարտադիր գումար են նախատեսում տաքսիների համար։ Գյուղ երթուղային տրանսպորտ չի մտնում։ 3 տարին մեկ Վերին Խոտանան տանող երթուղու մրցույթ է հայտարարվում։ 5․8 կիլոմետրանոց ճանապարհահատվածի անբարեկարգության պատճառով ոչ մի ընկերություն չի մասնակցում մրցույթին:

«Զանգում եմ, տաքսի ա գալիս, տանում ա։ 3500 դրամ տալիս եմ՝ տանում են, 3500 դրամ էլ տալիս եմ, բերում թողնում են ստեղ։ 500 դրամ էլ աղջկաս տուն գնալիս եմ տալիս։ 10000 դրամ եմ ծախսում, գնում բժշկի գալիս»,- բողոքում է Գավրուշ Գալստյանը։

Գյուղի ճանապարհը վերջին անգամ վերանորոգվել է խորհրդային շրջանում՝ 1989-90թթ․։ Անկախ Հայաստանի կառավարությունները չեն կատարել ճանապարհը վերականգնելու խոստումները։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել է պահուստային ֆոնդից գումար հատկացնել։

Նորա Գալստյանի ուսերին է ծառացած ընտանիքի հոգսը։ Փայտ է ջարդում, խնամում հիվանդ ամուսնուն։ Գավրուշ Գալստյանին վրդովեցնում է պետությունից անտեսված լինելու փաստը․ «Պետությունը ինչո՞վ ա օգնել ինձ, ոչ մի բանով։ Ես չգնամ բժշկի, պետությունը սկի չի էլ իմանա՝ ստեղ հիվանդ կա, թե չէ։ 10 տարի ա ստեղ վեր ընգած եմ, իմ հետևից ո՞վ ա ման գալիս, ոչ մեկը»։

Վերին Խոտանանն ունի հաշվառված 205 բնակիչ։ Մշտապես բնակվում է 165-ը։ Գյուղի բուժքույր Աննա Բադալյանի հաշվարկներով՝ հոկտեմբեր ամսին 5 մահ է գրանցվել․ «Գյուղում էլ մարդ չկա։ Երևի մի 10 ընտանիք, որ ուզում ա գյուղում մնա։ Առաջ մեր գյուղը շատ մեծ էր, երիտասարդները գյուղում էին ապրում։ Ես որ գյուղում քայլում եմ, ծերակույտ է, նրանք էլ հերթով մահանում են»։

Վերին Խոտանանի բնակիչ Հայրապետ Սարգսյանը երրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Տառապում է սակավարյունություն հիվանդությամբ, բայց մնացել է առանց բժշկական օգնության։ Ընտանիքի եկամուտը Հայրապետի ու աղջկա նպաստի ու թոշակի 73 000 դրամ գումարն է, որով մեծացնում են 3 անչափահաս երեխայի: «Հողամասի 2 տանձի ծառն եմ կտրել։ Մենք ապրում ենք անտառին հարող գոտում, ես հաշմանդամ մարդ եմ, չեմ կարող անտառից փայտ բերեմ, ձմեռն էլ արդեն մոտիկացել ա։ Որպեսզի երեխեքը չսառչեն, որոշել եմ հողամասի 2 ծառը կտրեմ, պահեստավորեմ, ուրիշ ճար չկա»,- պատմում է Հայրապետը։

Վերին Խոտանանին ամենամոտ գտնվող բժշկական կենտրոնը Կապան քաղաքում է՝ 22․6 կիլոմետր հեռու։ Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը սպասարկում է 33 000 բնակչի՝ Կապան քաղաքն ու 37 գյուղ։ Կենտրոնում կա շտապօգնության 5 մեքենա, օրերս Չինաստանի կառավարության բարեգործության շնորհիվ ստացել են 4 նորը։ Գործում է 2 բրիգադ՝ 1 բժշկական և 1 բուժքույրական։ Վերին Խոտանանի բուժքույրն ահազանգում է՝ գյուղացիների կյանքը վտանգված է․ «Մինչև զանգում եմ շտապօգնության մեքենան գալիս ա․․․ Կապանից մեզ մոտ պետք է հասներ 45 րոպեում, իսկ շտապօգնությունը 1 ժամ 20 րոպեում հազիվ ա հասնում»։

Հայրապետ Սարգսյանն ասում է, որ գյուղ երթուղային տրանսպորտ չմտնելու և աղքատության պատճառով ժողովուրդն աչքաթող է անում հիվանդությունները, չեն գնում բժշկական հետազոտության։ Բուժքույր Աննա Բադալյանի պնդմամբ՝ պետությունից ստացվող դեղերի խմբաքանակը չի բավարարում գյուղի պահանջարկը․ «Հիմա ուռուցքով հիվանդ ունեմ։ Մի պաչկա անալգին-դիմեդրոլը ես չեմ կարա էդ հիվանդին ներարկեմ, բայց հիվանդը կարիք ունի։ Մեծ ա, թոշակառու ա, հնարավորություն չունի, որ գնա առնի։ Չեմ կարողանում ասել՝ չեմ կարա քեզ ամեն օր սրսկեմ։ Մի պաչկան 10 օրում վերջանում ա։ Տենց ամիս չկա, որ ես իմ աշխատավարձով 20-30 000 դրամի դեղ չգնեմ՝ հանուն իմ աշխատանքի, ես սիրում եմ իմ աշխատանքը։ Բայց սենց չի լինի, ախր․․․»։

2018 թվականի առաջին 10 ամիսներին մահացել է Վերին Խոտանանի 18 բնակիչ։ Նույն ժամանակահատվածում գյուղում երեխա չի ծնվել։