Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:08
Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին
21.10.2026 | 17:08
Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ
21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Բոլորը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կնստեն ամբաստանյալի աթոռին։ Փետրվարի 14-ին Ավստրիայում կայացած Եպիսկոպոսաց ժողովից 3 օր առաջ բարձրաստիճան հոգևորականներին մեղադրանք առաջադրվեց, և Հայաստանից նրանց ելքն արգելվեց։

«Պատմական մի գործողություն տեղի ունեցավ, որը կարելի է ասել «ամոթի գործողություն»: Այսօր Հայաստանի Հանրապետության դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ: Եվ քննիչն էլ փորձել է հարցաքննել Վեհափառ Հայրապետին: Վեհափառ Հայրապետը մեղադրվում է, ուրեմն, դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով»,- այդ օրն ուղիղ եթերի ժամանակ նշել էր փաստաբան Արա Զոհրաբյանը:

Ըստ մեղադրանքի՝ Կաթողիկոսը խոչընդոտել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը։ Սարոյանն իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը վիճարկել էր դատարանում՝ միաժամանակ ներկայացնելով նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, որով խնդրել էր մինչև վերջնական դատական ակտ կայացնելը իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը։

«Իմ իրավունքները, ըստ դատարանի վճռի, բոլորը պիտի վերականգնվեն իբրև թեմի առաջնորդ»,- Factor TV-ի հետ զրույցում ասել էր Սարոյանը։

Հոգևորականը, սակայն, ոչ միայն չէր վերականգնվել պաշտոնում, այլև կարգալույծ էր հռչակվել, իսկ Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդ էր նշանակվել մեկ այլ հոգևորական։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է հենց այս միջադեպի շուրջ․ Գարեգին Բ-ի հրաժարականի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պահանջից մոտ 9 ամիս անց Կաթողիկոսը հայտնվեց մեղադրյալի աթոռին։

Ավելի քան մեկ տարի է Փաշինյանն ու իր թիմը Կաթողիկոսի հասցեին լուրջ մեղադրանքներ հնչեցնելով պահանջում են նրա հեռացումը։ Այս մասին անդրադարձ կա անգամ նախընտրական ծրագրում, ավելին՝ ԱԺ 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստն այդպես էլ չօրհնվեց․ հատուկ արարողակարգին առաջին անգամ չէր հրավիրվել Գարեգին Բ Կաթողիկոսը։

Նոր գումարման խորհրդարանում եկեղեցու շուրջ քննարկումներին հաջորդում է լարված իրավիճակը․ այսօր էլ բացառություն չէր։ Կաթողիկոսի մասին խոսելիս, ինչպես վերջին մեկ տարում ՔՊ-ականներն օգտագործում են նրա աշխարհիկ անունը։

«Մենք պաշտպանում ենք եկեղեցին, իսկ դուք պաշտպանում եք կուսակրոնության ուխտը խախտած, քաղաքականության մեջ խառնված եկեղեցականներին»,- իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։

Ինչպես Խորհրդարան անցած նոր ընդդիմությունն է ընդվզում Կաթողիկոսի դեմ իշխող ուժի խոսույթի դեմ, այնպես էլ նախորդ գումարման ընդդիմությունը։ Գեղամ Մանուկյանը համեմատական անցկացրեց այսօրվա և 1920-ական թվականների միջև, երբ բոլշևիկները դեմ դուրս եկան հայ եկեղեցուն և վերջում Մայր Աթոռում խեղդամահ արեցին Խորեն Վեհափառին․ «Աստված երկար կյանք տա մեր Վեհափառ Հայրապետին, բայց այն, ինչ որ այսօր տեղի ա ունենալու Վաղարշապատում, հավասարազոր ա 37-ի խեղդամահ անելուն»։

Թեև այսօր ԱԺ-ն շարունակում է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում քննարկել ընդդիմության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի թեկնածության հարցը, բայց ըստ ամենայնի, չի հասցնի ավարտել այն։ Ընդդիմության երկու խմբակցություններն էլ հայտարարում են՝ 15։00-ից լքելու են նիստերի դահլիճը՝ Էջմիածին գնալու և Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների նիստին մասնակցելու, իրենց աջակցությունը նրանց հայտնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան