Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
Բոլորը

Բաքվում հայ գերիները պարբերաբար խոշտանգվում են․ նրանց հարազատները կոտրվածքների և կյանքի հետ անհամատեղելի առողջական վիճակի մասին են ահազանգում։

«Ահազանգերն առնչվել են առողջական վիճակի վատթարացմանը, այսինքն՝ սկզբնական առողջական խնդիրը գոյություն ունի, սակայն պատշաճ բուժում չկազմակերպելու հետևանքով հիվանդությունը սրվել է: Եվ, ըստ ներկայացված տվյալների, որոշ կետերում դրանք կարող են կյանքի հետ անհամատեղելի դառնալ: Սակայն, դրանից զատ, ստացել ենք նաև ահազանգեր կոտրվածքների վերաբերյալ, ինչը կարող է բացառապես արտաքին միջամտության արդյունք լինել»,- մանրամասներ է ներկայացնում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Սրտի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և զարկերակային բարձր ճնշում․ սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- վերջին օրերին X-ի իր էջում 56-ամյա ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակի մասին է ահազանգում «Հայ որբերի օգնության» ընկերություն կազմակերպության ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը։

«Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է իր կյանքի համար ադրբեջանական բանտում։ Խնդրում եմ, ԳՈՐԾԵՔ ՀԻՄԱ՛։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- օրեր առաջ սոցցանցում գրել էր Մինասյանը։

Խոշտանգման և թերի բուժօգնության մասին ահազանգեր եղել են նաև Բաքվում պահվող մյուս հայերի հետ կապված։ Գերիների շփումն արտաքին աշխարհի հետ տոտալ սահմանափակված է, կցկտուր մանրամասներն էլ հասանելի են դառնում հարազատների հետ հատուկենտ զրույցներից։ Այս վիճակն ավելի ծայրահեղ դարձավ, երբ Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակը դադարեցրեց իր գործունեությունը։

«Պատանդները պահվում են փակ հաստատությունում և այնպիսի միջավայրում, որտեղ հասանելիություն ունեն պետության կողմից վերահսկվող անձինք: Եվ անկախ կամ խոշտանգումների կանխարգելման առաքելություն իրականացնող որևէ մեխանիզմ գործարկված չէ: Այսինքն՝ բոլոր նման հնարավորությունները բացառել են բացարձակ մեկուսացվածություն ստանալու համար: Այսինքն՝ խիստ ծայրահեղ խոցելի իրավիճակում են հայտնվել»,- նշում է Սիրանուշ Սահակյանը:

Գրեթե 3 տարի է՝ Բաքվի բանտում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը․ փետրվարին նա դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման։ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, օրեր առաջ կրկին դիմեց Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու հայ գերիներին մարդասիրական այց կազմակերպելու կոնկրետ առաջարկով․ պատասխան մինչ օրս չկա։ Փաշինյանին Բաքվի բանտից դիմել էր նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որը ևս անարձագանք մնաց։

«Քանի որ Դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ վարչապետը և, միաժամանակ, գերագույն հրամանատարը, իսկ պատերազմի պլանավորումը սկսվում է հենց այդ օղակից։ Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքներին, դրանով իսկ մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ամբողջ հայ ժողովրդին»,- ուղերձում ասել էր Մանուկյանը։

15 տարվա ժամկետից մինչև ցմահ ազատազրկման դատապարտված 19 հայ ռազմագերիներն ու պատանդառված անձանցից մի քանիսն ուղերձների միջոցով պարբերաբար բարձրաձայնում են դատական ֆարսի մասին։ Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց հայ գերիների շինծու դատավճիռների վերաքննիչ բողոքների վերաբերյալ իր որոշումը. ինչպես և սպասելի էր, դատարանը դատավճիռներն անփոփոխ թողեց։

«Նախաստորագրված խաղաղության պայմանագրի տեքստում չկան համապատասխան մարդասիրական դրույթներ, որոնք կվերաբերեն ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնք ազատությունից զրկվել են կոնֆլիկտի համատեքստում, և մենք չունենք այլ լրացուցիչ իրավական կամ դիվանագիտական շրջանակ Ադրբեջանի հետ՝ լինի դա երկկողմանի կամ բազմակողմանի, որի շրջանակում այս հարցը մի քիչ ավելի հստակություն կստանա, ուստի մենք այս պահին փաստացի ապավինում ենք Ադրբեջանի բարի կամքին»,- ասում է ԻՊԱՍ կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։

Նա, միաժամանակ, նշում է՝ բարի կամք պետք չէ սպասել Բաքվից, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ օրս պատանդների և գերիների չհաստատված թիվ կա։ 44-օրյա պատերազմի համատեքստում այդ թիվը հասնում էր 80-ի։

«Շատ ավելի կարևոր է պարզել այն անձանց ճակատագիրը, որոնք բռնի անհետացել են, որովհետև սա նշանակում է, որ հենց պետության կողմից, այս դեպքում՝ Ադրբեջանի կողմից, անազատության մեջ են, այսինքն՝ ազատազրկվել, գերեվարվել կամ պատանդառվել են, և դրանից հետո նրանց մասին պետությունը որևէ տվյալ չի հաղորդում։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ կրկին համանման տեսանյութեր են եղել, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով միջանկյալ միջոց է կիրառվել, որպեսզի Ադրբեջանը պարզաբանի, թե այդ անձի ճակատագիրն ինչպիսին է, և հետագայում՝ ամիսներ անց, օրինակ, մարմին է վերադարձվել։ Այսինքն՝ ողջ է եղել, երբ հայտնվել է ադրբեջանական իշխանության ներքո, բայց հետո սպանել են»,- արձանագրում է Մելիքյանը։

44-օրյա պատերազմից՝ 6, իսկ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից և բռնի տեղահանումից 3 տարի անց գերիների, ռազմագերիների և պատանդների մասով կարևորագույն հարցերը դեռևս պատասխաններ չունեն։ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է․ Բաքուն գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հիշեցնում է, որ դա  հնարավոր կլինի միայն ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո։ Իսկ այն խորհրդարան բերելու և ընդունելու համար ՔՊ-ն չունի  սահմանադրական մեծամասնություն, թեև տեսականորեն հնարավոր է հանրաքվեն կազմակերպել 300 հազար ստորագրություն հավաքելով։ Սակայն անգամ խաղաղության փաստաթղթի ստորագրման պարագայում պահվող անձանց վերադարձը երաշխավորված չէ, քանի որ պայմանագրում գերիներին վերաբերող կետ չկա։  

Եվ մինչ Հայաստանում այս հարցերն են քննարկում, Բաքվում շարունակվում է վտանգի տակ մնալ գերեվարված անձանց առողջությունն ու կյանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նկարը գեներացված է ԱԲ-ով

Ռոզա Վարդանյան