Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
Քաղաքականություն
21.09.2026 | 22:48
Հայաստանի Հանրապետության Անկախության օրը` 35֊ամյա հոբելյանի կապակցությամբ, Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։


