Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ

Լուրեր

13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական պարտքի թեման դարձյալ հայտնվել է Ազգային ժողովի բանավեճերի օրակարգում, որտեղ պատգամավորները պարտքի աճի ցուցանիշները մաթեմատիկական հնարքներով ներկայացնում են իրենց ցանկալի լույսի ներքո։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է. «Աճել է պետական պարտքը։ 2018 թվականին եղել է 6,9 միլիարդ դոլար, թող լինի 7 միլիարդ։ Այսօր 14,5 միլիարդ դոլար է»։

Իրականում, 2018-ի ապրիլին պարտքը կազմել է 6 միլիարդ 867 միլիոն դոլար, իսկ այս տարվա հունիսի վերջին պաշտոնական թիվը 13,9 միլիարդ դոլար է։

14,5 միլիարդի ցուցանիշը ստացվում է այն դեպքում, եթե պաշտոնական պարտքին գումարվեն Կենտրոնական բանկի պարտքը (462,6 միլիոն դոլար) և Կառավարության ներքին երաշխիքները (173,3 միլիոն դոլար)։ Բայց այս տարվա սկզբին Կառավարության նախաձեռնությամբ այս ցուցանիշները հանվել են պետական պարտքի պաշտոնական հաշվարկից։

Աբրահամյանը նաև ասում է․ «Պատկերացնենք հինգ հոգանոց հայկական ընտանիք, այդ ընտանիքը 25 հազար դոլար պարտք ունի»։ 

Այս հաշվարկը հեռու է գործնական իրականությունից, քանի որ պարտքի մարմանը մասնակցում են նաև խոշոր ընկերությունները. օրինակ՝ 2026-ի բյուջեով քաղաքացիների եկամտահարկը կազմում է հարկային մուտքերի ընդամենը 26%-ը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հակադարձել է. «Այս պահին ՀՀ բանկերում Հայաստանի քաղաքացիներն ունեն 7 տրիլիոն ավանդ, 7 տրիլիոն։ Երբևէ նման թիվ չի եղել․․․ Մոտ 20 միլիարդ դոլար քաղաքացիների փողն է։ Դա նշանակում է՝ մենք բարեկեցիկ հասարակություն ունենք»։

Այս պնդումը ևս անճշտություններ է պարունակում. ռեզիդենտների ավանդները կազմում են 6 տրիլիոն 412  միլիարդ դրամ (շուրջ 17,8 միլիարդ դոլար), իսկ հաշիվների ընթացիկ միջոցները հանելու դեպքում թիվը նվազում է ևս 5 միլիարդ դոլարով։ Բացի այդ՝ ավանդները մարդկանց սեփականությունն են, իսկ պարտքը՝ բոլորինը։

Ինչ վերաբերում է Կառավարության ստանձնած ներքին երաշխիքներին, ապա հունիսի վերջին դրանց ծավալը 173 միլիոն դոլար էր, որից 150 միլիոնը հատկացվել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Ամուլսարի հանքի շահագործման համար։ Եթե ընկերությունը չփակի իր վարկը, դրա մարման պարտավորությունը մնալու է Հայաստանի Հանրապետության ուսերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան