Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման գործընթացին և կողմ է վիզաների ազատականացմանը․ Հունգարիայի ԱԺ փոխնախագահ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 30-ին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հանձնառությունը վկայում է, որ չկա երկխոսության միջոցով չլուծվող որեւէ հարց:

Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Հակոբ Արշակյանը ողջունել է Բուդապեշտում Հայաստանի եւ Երեւանում Հունգարիայի մշտական դեսպանությունների բացումը: Այս համատեքստում ընդգծվել է խորհրդարանական համագործակցության դերը, այդ թվում՝ բարեկամական խմբերի մակարդակում:

Վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում գործողությունների ծրագիրն արդեն պաշտոնապես հանձնվել է Հայաստանին: Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան կաջակցի այդ գործընթացին:

ԱԺ փոխնախագահը հյուրին ներկայացրել է նաեւ տարածաշրջանային իրադրությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող խաղաղության գործընթացը: Այս համատեքստում նա անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրին, նախաստորագրված խաղաղության համաձայնագրին եւ ԹՐԻՓՓ նախագծին: «Խաղաղության եւ համագործակցության խթանման պետական քաղաքականության գաղափարն ամրապնդվեց այս տարվա հունվարի 22-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ` մասնակցեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը: Ուրախալի է, որ այս կարեւոր հարթակին մասնակցում է նաեւ Հունգարիան»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Կարեւորելով Ադրբեջանում ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց վերադարձը հայրենիք՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Հունգարիայի՝ հումանիտար հարցերը կարգավորելու նախաձեռնությունը. 2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության աջակցությամբ Հայաստան վերադարձավ 5 հայ ռազմագերի:

Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը եւս անդրադարձել է երկկողմ ջերմ եւ բարեկամական հարաբերություններին, որոնք արդյունավետ զարգանում են թե՛ խորհրդարանական, թե՛ գործադիրի մակարդակում: Իշտվան Յակաբն իր հերթին կարեւորել է խաղաղության գործընթացը, նշել, որ դրան այլընտրանք չկա: Նրա խոսքով Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման գործընթացին եւ կողմ է վիզաների ազատականացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության խորացմանը, մի շարք այլ ոլորտներում կապերի խթանմանը: Ընդգծվել է հունգարահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման առումով: