25% մաքսատուրքի պատճառով ՀՀ-ն չի կարող հրաժարվել Իրանի հետ ապրանքաշրջանառությունից․ տնտեսագետ

Լուրեր

30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից 25% մաքսատուրքի պատճառով մենք չենք կարող հրաժարվել Իրանի հետ ապրանքաշրջանառությունից։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ից մենք հիմնականում ներկրում ենք ավտոմեքենաներ, տարբեր սարքավորումներ, իսկ 25% մաքսատուրքը վերաբերելու է Հայաստանից ԱՄՆ արտահանմանը, որը մեծ ծավալների չի հասնում․ 50-ից 60 մլն դոլարի չափով արտահանվող ապրանքների մեծ մասը ադամանդ է: 

«Այդ ադամանդների վրա 25% մաքսատուրք դնելու դեպքում էլ Հայաստանը մեծ վնասներ չի ունենա, այն պարագայում, երբ որ Իրանի դեպքում մենք ոչ միայն ավելի մեծ առևտրաշրջանառություն ունենք, այլև տարանցման համար կարևոր այլընտրանքային ուղղություն է: Կարծում եմ՝ ադամանդի արտահանման այլ շուկա կարող ենք գտնել, այնպես չի, որ մեծ կորուստ կունենանք»,- ասաց տնտեսագետը։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը truthsocial-ում գրառում է արել, որով Իրանի հետ առևտուր անող երկրներին սպառնացել է 25% մաքսատուրքով։

Նշենք, որ դեռևս 2025 թվականի ապրիլին Թրամփը Հայաստանի Հանրապետության համար 10% մաքսատուրք էր սահմանել։ Պարսյանն ընդգծում է՝ արդեն իսկ սահմանված  10% մաքսատուրքի վրա կավելանա լրացուցիչ 15%։ Այնուամենայնիվ, տնտեսագետի կարծիքով, ՀՀ-ն չպետք է թողնի, որ 25% մաքսատուրքը մնա և պետք է բանակցի, թեկուզ որոշ ժամանակ անց այդ տոկոսն իջեցնելու վրա։ 

Թրամփը ՀՀ-ի համար 10 % մաքսատուրք է սահմանել․ ԱՄՆ-ն «առևտրային պատերազմ» է հայտարարում ամբողջ աշխարհին

«Տնտեսական դաշտում ունենք գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը, ունենք և այլ նախագծեր, որոնք նախկինում համաձայնեցված են եղել ամերիկյան կողմի հետ: Այսինքն, մենք երբ որ Իրանի հետ այս կամ այն խոշոր ծրագիրը փորձել ենք իրականացնել, միշտ համաձայնեցրել ենք ԱՄՆ-ի հետ: Նույնիսկ դրանց մասին տարբեր արձանագրություններ կան: Եվ չի եղել դեպք, որ ԱՄՆ-ն, այսպես ասած, սանկցիա կիրառի հայկական ընկերությունների նկատմամբ՝ Իրանի հետ առևտուր անելու համար»,- նշեց Սուրեն Պարսյանը։

Հայաստանը Իրանի հետ տարեկան շուրջ 100 մլն դոլարի չափով արտահանում և ավելի քան 600 մլն դոլարի չափով ներկրում է իրականացնում: ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը մոտ 300 մլն դոլար է, ներմուծումը 5 անգամ գերազանցում է արտահանումը։   

Անի Թամրազյան