Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է հայ գերիների ազատ արձակմանն ու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանին»

Լուրեր

08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
Բոլորը

Նրանք, ովքեր երկրի դեմ արշավ են իրականացնում Ադրբեջանում բանտարկված հայերի ազատ արձակման համար, պետք է հասկանան, որ նման քայլերով անհնար է ստիպել ադրբեջանական պետությանը՝ ընդունել օրենքին չհամապատասխանող որոշումներ։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ 2025 թվականի արդյունքների վերաբերյալ ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մենք ականատես ենք Ադրբեջանում բանտարկված հայկական ծագում ունեցող անձանց ազատ արձակման բազմաթիվ կոչերի։ Սակայն յուրաքանչյուր պետության իրավունքն է՝ ձերբակալել նրանց, ովքեր մարդկության դեմ հանցագործություններ են կատարել իր տարածքում։ Ադրբեջանը, գործելով մեծ մարդկայնությամբ, 2023 թվականին հակաահաբեկչական միջոցառումներից հետո ապահովեց տասը հազարից ավելի մարդկանց վերադարձը Հայաստան, որոնք ահաբեկչական խմբի անդամներ էին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում ներկայում դատապարտված 23 անձանց, որոնց քրեական դատավարությունը շարունակվում է, նրանք ծանր հանցագործություններ կատարած անձինք են»,- նշել է նա։

Ադրբեջանցի նախարարն ասել է, թե որևէ որոշում չի կարող կայացվել այն անձանց վերաբերյալ, որոնք ներկայում ենթարկվում են քրեական հետապնդման․ «Նրանք, ովքեր արշավ են իրականացնում Ադրբեջանի դեմ նրանց ազատ արձակման համար, պետք է ընդունեն, որ անհնար է նման քայլերով ստիպել ադրբեջանական պետությանը ընդունել օրենքին չհամապատասխանող որոշումներ»։

Նա խոսել է նաև Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ պարունակող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի թեմայից:

«Արևմտյան Ադրբեջանի հարցը բացառապես արևմտյան ադրբեջանցիների իրավունքների հարց է և ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ։ Երբեմն փորձեր են արվում այս հարցը տեղափոխել այլ հարթություն և ներկայացնել որպես Ադրբեջանի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Սակայն դրա համար բացարձակապես ոչ մի հիմք չկա։ Սա արևմտյան ադրբեջանցիների օրինական իրավունքների հարցն է»,- նշել է  նա։

Վերջերս OC Media-ն հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգում և ֆինանսավորում «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի