Հայ-իրանական սահմանը ոչ մի վայրկյան չի կարող փակվել․իրանագետը՝ Իրանի հետ սահմանը փակելու՝ Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Նախքան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-իրանական սահմանն ամեն պահի դե ֆակտո փակելու վերաբերյալ հայտարարությունը վերլուծելը, պետք է տեսնել, թե ի՞նչ համատեքստում է այն արվել, միևնույն ժամանակ, սակայն պետք է նշեմ, որ, բոլոր դեպքերում, նման ձևակերպումներով նախադասություն հանրային տիրությում հնչեցնելը ճիշտ համարել չի կարելի։ Այդ նախադասությունը տեղիք է տալիս թյուրընկալումների՝ այն էլ նախընտրական Հայաստանում, երբ ամեն մի նման միտքը կարող է օգտագործվել քարոզչական նպատակներով»,-այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ շատ կարևոր են լինելու իրանական կողմի դիտարկումները։

Իրանագետի համոզմամբ՝ հայ-իրանական սահմանը ոչ մի վայրկյան չպետք է փակվի և նույն խնդիրը դրված է նաև հայ-վրացական սահմանի հարցում, քանի որ մեզ համար կենսական անհրաժեշտություն է Իրան և Վրաստան Հայաստանի ելքերը արդիականացնելն ու նոր կոմունիկացիաներով հարստացնելը։

Խոսելով Արցախյան հիմնախնդիր ունեցող երկրի համար Իրանի հետ սահմանի փակման վտանգի մասին՝ Վարդան Ոսկանյանը նշեց, որ արցախյան հատվածում Իրանի հետ ունեցած սահմանը չափազանց կարևոր է հենց Իրանի համար, որովհետև այդ սահմանի գոյությամբ է, որ իրանցիները հաղթահարում են իրենց որոշ խնդիրները։ «Հստակ է, սակայն, մեկ բան՝ Հայաստան-Իրան սահմանն անկախ նրանից, թե Արցախյան հակամարտությունը ե՞րբ կկարգավորվի, կկարգավորվի, թե ոչ, պետք է գործի, և մենք պետք է օգտագործենք այդ սահմանի ողջ հնարավորությունները՝ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանելով իրանական վերնախավի հետ։

Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր են մեր երկրի անվտանգության համար, և որևէ երկիր չպետք է հրաժարվի իր անվտանգության բաղադրիչից, առավել ևս՝ երբ այլ բաղադրիչ չի էլ առաջարկվում»,-ասաց Ոսկանյանը։

Անդարդառնալով ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթին և մեր տնտեսության վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությանը՝ իրանագետը նշեց, որ դրանք կարող են որոշակի ազդեցություն ունենալ միայն բանկային ոլորտի վրա, որտեղ կա հայ-իրանական տնտեսական համագործակցություն։

«Այդ պատժամիջոցների գոյությունը, սակայն, որոշակի վախի մթնոլորտ է ի հայտ բերել հայ գործարարների շրջանում, սակայն կարծում եմ, որ Հայաստանն ու Իրանն իրենց համագործակցությունը պետք է զարգացնեն՝ առանց հաշվի առնելու երրորդ երկրի հետ ունեցած տարաձայնությունները։ Այդ պատժամիջոցներն անհաղթահարելի խոչընդոտ համարելը սխալ կլինի։ Կարծում եմ՝ պատժամիջոցները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի դերակատարությունն Իրանի հետ հարաբերությունների համատեքստում մեծացնելու համար»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով իրանական պատժամիջոցների հետևանքով՝ Ադրբեջանի՝ իրանական գազից հրաժարվելու և Գազպրոմին դիմելու որոշմանը, Վարդան Ոսկանյանը հարց հնչեցեց․«Իսկ արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է դեպի Նախիջևան իրանական գազի ներմուծումից, որովհետև այս տարածաշրջանն է, որ մեծապես կախում ունի իրանական գազի ներկրումից։ Այս համատեքստում կարելի է ասել, որ ադրբեջանական կողմն այդ որոշմամբ մասնակցում է հակաիրանական գործողությունների ծրագրի, որն առաջնորդվում է ԱՄՆ-ի և այլ խաղացողների, մասնավորապես, Իսրայելի կողմից։

Այնպես որ, իրանական դիրքորոշումներում Ադրբեջանի վերաբերյալ պետք է նկատվեն որոշակի շեշտադրումներ, քանի որ ակնհայտ է՝ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը մասնակցել և մասնակցելու է հակաիրանական գործողությունների»,-ասաց նա։

Վարդան Ոսկանյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան