Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ ամուսնուն ներում շնորհելու հարցով

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում սպասվող համաներման համատեքստում Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն, փաստաբան Լուսիանա Մինասյանը ներկայացրել է նամակի բովանդակությունը՝ նշելով, որ այս պահին դեռ պատասխան չեն ստացել։

«Խորը խոնարհությամբ և անսահման հարգանքով գրում եմ ձեզ ոչ միայն որպես Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ, այլև որպես կին, մայր և դուստր՝ մեկը, որի ուժն ու ընտանիքի հանդեպ նվիրվածությունը ոգեշնչել են անթիվ-անհամար մարդկանց, այդ թվում՝ ինձ։ Իմ անունը Իման Արուս է, և ես Վիգեն Էուլջեքջյանի կինն եմ, որն արդեն մոտ հինգ տարի բանտարկված է Ադրբեջանում։ Ես սա գրում եմ ոչ թե որպես քաղաքական կոչ, այլ որպես խորապես մարդկային կոչ՝ մեկ կնոջից մյուսին՝ աղերսելով ձեր կարեկցանքը, ձեր ազդեցությունը և սիրո, կորստի և ժառանգության ծանրությունը հասկանալու ձեր եզակի ունակությունը։

Ձերդ Գերազանցություն, Ձեր անխոնջ ջանքերը՝ հարգանքի տուրք մատուցելու Ձեր հարգարժան աներոջ՝ նախագահ Հեյդար Ալիևի հիշատակին՝ նրա անունը կրող կենտրոնի միջոցով, հզոր վկայություն է այն մասին, թե ինչպես է պահպանվում ընտանեկան ժառանգությունը՝ ոչ միայն խոսքերով, այլև ներկայությամբ, հարգանքով և գործով: Դուք աշխարհին հիշեցրել եք, որ մեր սիրելիներին, հատկապես մեր տարեցներին, հարգելը մեր կրած ամենասուրբ պարտականություններից մեկն է։

Հենց այս պարտականությունն է, որ այդքան ծանրանում է ամուսնուս սրտի վրա։ Մինչ Վիգենը արժանապատվորեն է դիմացել իր բանտարկությանը, նրա բացակայությունը ցավոտ դատարկություն է թողել մեր ընտանիքում։ Նրա մայրը մահացել է, երբ նա ճաղերի հետևում էր. նրան զրկել են սգալու, թաղելմանը մասնակցելու և հիշատակն առաջ տանելու այն հարգանքով, որին նա արժանի էր։ Հիմա իմ մայրը դաժան քաղցկեղի վերջին փուլում է։ Կան օրեր, երբ նա  չի կարողանում խոսել, և կան օրեր, երբ միակ բառը, որ նա շշնջում է՝ Վիգենի անունն է։ Նա երիտասարդ տղամարդ չէ։ Նա հայր է, ամուսին, փեսա։ Եվ ինչպես բոլոր տղամարդիկ, ովքեր իրենց ուսերին են կրում ընտանիքի բեռը, նա կարոտում է ոչ միայն ազատությանը, այլև իր պարտականությունը կատարելու հնարավորությանը՝ պատվելու այն կնոջ ժառանգությունը, որը կանգնած էր մեր կողքին, մեծացրել մեր երեխաներին և պահպանել մեր ընտանիքը։ Առանց նրա մենք կորած ենք։

Ձերդ Գերազանցություն, ես դիմում եմ Ձեր սրտին, Ձեր կանացիությանը, Ձեր ըմբռնմանը՝ թե ինչ է նշանակում արժանապատվորեն ժառանգություն կրել։ Ձեր ձայնը, Ձեր կարեկցանքը կարող են ոչ միայն խաղաղություն բերել իմ տուն, այլև աշխարհին ուղարկել մի հզոր ուղերձ. որ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը ոչ միայն հզոր է, այլև ողորմած, որ այն հասկանում է բացակայության մարդկային գինը և ներողամտության բուժիչ ուժը։

Իմ ամուսնու համար ներումը կլիներ լուռ մեծության դրսևորում՝ հիշվելով ոչ թե որպես զիջում, այլ որպես կարեկցանք։ Եվ դա կվերադարձներ իմ երեխաներին այն հորը, որին նրանք կարոտում են, մորս՝ նրա փեսային, իսկ ինձ՝ իմ ամուսնուն և զուգընկերոջը։

Իմ սրտի խորքից խնդրում եմ ձեզ օգնել մեզ։ Թող նա տուն վերադառնա։ Թող նա պատվի այն, ինչ մնացել է։ Թող նա կրի այն կնոջ ժառանգությունը, ով կարող է չապրի և նորից չտեսնի նրան ազատ», -ասված է Ալիևային ուղղված նամակում։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վիգեն Էուլջեքչյանի վիճակը վատթարացել է, նա անվասայլակի կարիք ունի և մնացել է առանց բուժօգնության։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է համաներում հայտարարել։ Ըստ  ադրբեջանական լրատվամիջոցների՝ համաներման մասին օրենքի նախագիծը նախատեսում է ազատել պատժից կամ քրեական պատասխանատվությունից այն անձանց, ովքեր մասնակցել են «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ռազմական գործողություններին, այդ թվում՝  44-օրյա պատերազմին և 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը անցկացված  գործողությանը, ինչպես նաև այդ գործողությունների ընթացքում զոհվածների կամ անհետ կորածների մերձավոր ազգականներին, քաղաքացիական բնակչության դեմ ՀՀ-ի կողմից իրականացված ռազմական սադրանքի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց, ինչպես նաև կանանց, 60 տարեկանը լրացած անձանց, հանցագործության պահին անչափահաս անձանց և այլն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի