7-9 մետր բարձրությամբ արհեստական տոնածառի տեղադրում․ ինչ կարժենա Թալինի ամանորյա ձևավորումը

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը

Factor.am-ն ուսումնասիրում է հանրապետության տարբեր համայնքներում ամանորյա զարդարանքի համար հայտարարված մրցույթները, հաղթած ընկերություններն ու իրականացվող ծախսերը։

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում այս տարի տոնածառի տեղադրումն ու զարդարումն արժեցել է 1 միլիոն 347 հազար դրամ։

Factor.am-ը գնումների պետական համակարգից տեղեկանում է, որ համայնքապետարանը պայմանագիր է կնքել «ՄԿԲ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ։

Գումարը ներառում է 7-9մ բարձրությամբ արհեստական տոնածառի տեղադրում ու զարդարում։ Խաղալիքների քանակը՝ 250, որից 150-ը՝ 200մմ, իսկ 100-ը՝ 100մմ տրամագծով։

Համայնքապետարանը մեկ այլ ընկերության հետ էլ դեռ հոկտեմբերին է պայմանագիր կնքել․ «Արման Գաբրիելյան Վահանի» ԱՁ-ն ու «ՎԱՆԴ ԳԱՍՍ» ՍՊԸ-ն կոնսորցիումով, այսինքն՝ համատեղ են մասնակցել։

15 միլիոն 499 հազար դրամով ընկերությունները պետք է ամանորյա տոնական ձևավորում իրականացնեն։

«Մշակույթի տան կենտրոնական հատվածում տեղադրել 2026թ ցուցադրող մետաղյա կարկասով 4 հատ թվեր, բարձրությունը՝ 1մ, լայնությունը՝ 50-ից 70սմ-ի միջակայքում, խորությունը՝ 15-ից 20սմ-ի միջակայքում: Մետաղյա կարկասը ընդգծվելու է ջրակայուն լեդ լույսերով։ Մշակույթի տան դիմաց պետք է տեղադրել բեմ մետաղական կոնստրկուցիա տելեսկոպիկ ոտքերով, ինպես նաև՝ մետաղական կոնստրուկցիա՝ 10×5մ (Ֆերմա), որի վրա փակցվելու է LED էկրան: Բեմի, ֆերմաների, ձայնային և լուսային տեխնիկայի սպասարկում: Ծառայություն մատուցողը պետք է ապահովի համերգի կազմակերպման տեխնիկական աշխատանքների ձեռքբերման շրջանակներում անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու սարքավորումների շահագործումը»,- նշված է ծառայությունների պայմանագրում։

Միջոցառումը պետք է անցկացնի հանրությանը հայտնի հաղորդավար՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով: Միջոցառմանը պետք է ելույթ ունենա մեկ ճանաչված երաժշտական բենդ՝ հանրության կողմից ճանաչված առնվազն 8 հայտնի երգիչ-երգչուհիներիով: Պետք է հրավիրվեն նաև 1 ձմեռ պապ, 1 ձյունանուշ և առնվազն 8 թեմատիկ հեքիաթային հերոսներ, որոնք պետք է համաձայնեցվեն պատվիրատուի հետ։

Բացի Թալին քաղաքից, 2 օր էլ միջոցառումներ կանցկացվեն Ներքին Բազմաբերդ, Մաստարա, Արագածավան գյուղերում։ Նաև հրավառություն կկազմակերպվի։

Հունվարի 13-ից հետո սարքավորումները պետք է ապամոնտաժվեն և տեղափոխվեն համայնքապետարանի պահեստարան։

Factor.am-ը գնումների պետական համակարգից տեղեկանում է, որ անցյալ տարի ամանորյա միջոցառումների կազմակերպումն արժեցել է 7 միլիոն 180 հազար դրամ, այսինքն՝ 2.16 անգամ ավելի էժան, քան այս տարի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ամանորյա զարդարանքն այս տարի կարժենա 20 միլիոն 472 հազար դրամ։

Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում տոնածառ կտեղադրի «ՋԱՆԳՈԿ-ՔԵՄ» ՍՊԸ-ն՝ մեկ միլիոն չորս հարյուր քսանհինգ հազար դրամով։

Իսկ Ճամբարակ համայնքում և 15 բնակավայրերում ամանորյա և սուրբծննդյան միջոցառումների կազմակերպման համար 12 միլիոն 980 հազար դրամ է հատկացվել։

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում էլ ամանորյա ձևավորումն այս տարի իրականացնում է «Նարեկ Դավթյան Էդվարդի ԱՁ»-ն, որը հաղթել է էլեկտրոնային աճուրդում։ Անհատ ձեռնարկատերը ծառայությունը մատուցում է 18 միլիոն 600 հազար դրամով։