«Կռուգլյակ» փայտից տաղավար, մեջը՝ «6 կտոր կենդանի»․ ինչ է գրված Ճամբարակ համայնքի ամանորյա ձևավորման պայմանագրում

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ն ուսումնասիրում է հանրապետության տարբեր համայնքներում ամանորյա զարդարանքի համար հայտարարված մրցույթները, հաղթած ընկերություններն ու իրականացվող ծախսերը։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում և 15 բնակավայրերում ամանորյա և սուրբծննդյան միջոցառումների կազմակերպման համար 12 միլիոն 980 հազար դրամ է հատկացվել։ Գնումն իրականացրել է «Արամյան Արշակ Արամի» ԱՁ-ն։

Անհատ ձեռնարկատերը պարտավոր է լուսավորել ու ձևավորել Ճամբարակի կենտրոնական հրապարակի և այգու 50 ծառեր, Ճամբարակ համայնքի 15 բնակավայրում, Վերին Ճամբարակ և Ներքին Ճամբարակ թաղամասերի կենտրոնում տեղադրել արհեստական տոնածառ ու զարդարել, Ճամբարակի համայնքապետարանի շենքի ֆասադն ու 3 եղևնիները ևս զարդարել։

«Սուրբծննդյան տաղավարը պատրաստված լինի «կռուգլյակ» փայտից: Տաղավարի ներսում լինեն Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի, Հովսեփի կերպարներով և 6 կտոր կենդանիներ՝ 2 ոչխար, 3 գառ, 1 էշ: Կենտրոնական այգու 300 մետր ցանկապատի վրա փակցված լինի երկշերտ լուսադիոդային դեղին լենտ: Մուտքից մինչև գլխավոր տոնածառ ընկած հատված վերևից ծածկված լինի լուսադիոդային խիտ ցանցով: Ճամբարակ համայնքի գլխավոր մուտքի մոտ, Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածքում, Նարեկացի փողոցում, Գարդման փողոցում, կենտրոնական այգում տեղադրված լինի մետաղական կոնստրուկցիայով պատրաստված «2026» թիվը»,- գրված է պայմանագրում, որում ձևակերպումները, մեղմ ասած, աչքի չեն ընկնում հայոց լեզվի քերականական կանոնների պահպանմամբ։

Նշվում է նաև, որ 5 ժամ տևողությամբ հարմերգ կկազմակերպվի, որի ժամանակ ելույթ կունենա նաև Տաթև Ասատրյանը։ 1 ժամ ելույթ կունենա նաև հայկական ժողովրդական մոդեռն բենդ՝ կենդանի կատարմամբ։ Իսկ տոնական տրամադրություն կհաղորդի «հայտնի ու սիրված DJ», որի անունը նշված չէ։ Այս ամենի համար պետք է ապահովել շարժական բեմահարթակ։

«Համերգը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 20-27 ընկած ժամանակահատվածում՝ ժամը 18:00-ից Ճամբարակի կենտրոնական այգում: Համերգի պատշաճ անցկացման համար հրավիրել հաղորդավար: Հաղորդավարի թեկնածությունը համաձայնեցնել պատվիրատուի հետ»,- նշված է տեխնիկական բնութագրում։ 

Ապամոնտաժված զարդարանքները և պարագաներն անհատ ձեռնարկատերը պետք է հանձնի Ճամբարակի համայնքապետարանին։

Արփի Հակոբյան