Որ ընկերությունը և ինչ գնով է զարդարելու ամանորյա Տաշիրը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ն ուսումնասիրում է հանրապետության տարբեր համայնքներում ամանորյա զարդարանքի համար հայտարարված մրցույթները, հաղթած ընկերություններն ու իրականացվող ծախսերը։

Այսպես, Factor.am-ը գնումների համակարգից տեղեկանում է, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի ամանորյա զարդարանքն ու ձևավորումն իրականացնում է «Ռոլանդ Ջուլհակյան Ռազմիկի» ԱՁ-ն, որն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով։

Գնման գործընթացի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ աճուրդին մասնակցել է երկու անհատ ձեռնարկատեր։ Նախահաշվային գինը կազմել է 8 միլիոն 700 հազար դրամ։ Օհաննա Տիգրանյանի հայտը մերժվել է, քանի որ նախահաշվային գնից 1.7 անգամ ավելի բարձր գին է առաջարկել։

«Ռոլանդ Ջուլհակյան Ռազմիկի» ԱՁ-ն համայնքին ծառայութուն է մատուցելու 8 միլիոն 596 հազար դրամով։

Անհատ ձեռնարկատերը պարտավոր է վերանորոգել և գիշերային լուսավորության հենասյուներին տեղադրել ամանորյա դեկորներ, ևս 80-ը՝ կառուցել և տեղադրել։

Քաղաքի հրապարակում պետք է տեղադրվի մինչև 10 մ բարձրությամբ տոնածառ, որը պատրաստված կլինի մետաղական կարկասից՝ հիմքը կլոր, իսկ ընդհանուր տեսքը՝ կոնաձև։

«Տոնածառի կարկասը պետք է լուսավորված լինի լեդ լույսերով, յուրաքանչյուրը ոչ պակաս 18մ երկարությամբ։ Գագաթին պետք է լինի աստղ առնվազն 60-80սմ տրամագծով։ Տոնածառի զարդարման և ձևավորման բոլոր դետալները պետք է համաձայնեցվեն պատվիրատուի հետ»,- նշված է տեխնիկական բնութագրում։

8 միլիոն 596 հազար դրամը ներառում է նաև Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի՝ Ալեայի հատվածի ու քաղաքային այգու զարդարումը։

Ամանորյա զարդարման և ձևավորման ժամանակ անհատ ձեռնարկատերը պետք է օգտագործի ինչպես նոր, այնպես էլ համայնքապետարանի կողմից տրամադրվող ամանորյա ձևավորման դեկորները, լուսային զարդարանքներն ու սարքավորումները, իսկ ապամոնտաժումից հետո դրանք պետք է հանձնի պատվիրատուին, այսինքն՝ Տաշիրի համայնքապետարանին։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ամանորյա զարդարանքն այս տարի կարժենա 20 միլիոն 472 հազար դրամ։

Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում տոնածառ կտեղադրի «ՋԱՆԳՈԿ-ՔԵՄ» ՍՊԸ-ն՝ մեկ միլիոն չորս հարյուր քսանհինգ հազար դրամով։

Իսկ Ճամբարակ համայնքում և 15 բնակավայրերում ամանորյա և սուրբծննդյան միջոցառումների կազմակերպման համար 12 միլիոն 980 հազար դրամ է հատկացվել։

Արփի Հակոբյան