Հայաստանում կոռուպցիա կա՞․ ընդդիմադիր  Փաշինյանն ընդդեմ վարչապետ Փաշինյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
Բոլորը

Ընդամենը մեկուկես ամիս առաջ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնվեց․ ըստ իրավապահների՝ նա և քաղաքի գլխավոր ճարտարապետն ապամոնտաժման ենթակա 1500 քառակուսի մետր մեկ ինքնակամ շինություն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել: Ղուկասյանը կալանավորված է, իսկ գործը՝ նախաքննության փուլում։ Սա ենթադրյալ կոռուպցիոն հնչեղ գործերից ընդամենը մեկն է․  տարվա 11 ամիսների ընթացքում ավելի քան 2000 նման գործ է քննվել ու քննվում։

«Ես համոզված եմ, որ հիմա կան բոլոր գործոնները, որ մեր հակակոռուպցիոն պայքարը դառնա ավելի արդյունավետ, շատ կարևոր է արձանագրել, որ մեր քաղաքական կամքը չի նվազել և չի նվազելու»,- Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման 4-ամյակին նվիրված ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կոռուպցիան բացահայտելու քաղաքական կամք կա՞․ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վստահ է՝ չեն պակասել կոռուպցիոն դրսևորումները, պարզապես փոխվել է դրանց փաթեթավորումը։ Նա վարչապետին հիշեցնում է դեռևս 11 տարի առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը․ «Էդքան խոսում են՝ առավոտից իրիկուն կոռուպցիայի դեմ պայքար․ ձեզ թվում է՝ կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է, է՛ս է կոռուպցիան»։

Քրիստինե Վարդանյանի կարծիքով՝ ընդդիմադիր Փաշինյանի նմանօրինակ հայտարարություններն այդպես էլ օդում կախված են մնացել մինչ օրս։ Իշխող ուժի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, սակայն, հիշեցնում է, թե նախկինում կոռուպցիան ինչ դրսևորումներ է ունեցել։

Կոռուպցիայի ընկալման համաթիվը վերջին երկու տարիների համար անփոփոխ է՝ 47 միավոր, ինչը ցույց է տալիս, որ վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել, արձանագրում է ԹԻՀԿ-ն։ Ըստ հակակոռուպցիոն կենտրոնի՝ շարունակվում է ընտրողական մոտեցում ցուցաբերվել բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն գործերի նկտմամբ, ավելին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով արդյունավետ դատավարությունները բացակայում են, իսկ իշխանությանը մոտ կանգնած անձանց հետ կապված դեպքերը՝ անտեսվում։

Այնինչ, իշխող ուժի պատգամավորն ընդգծում է՝ իրենց թիմը հակակոռուպցիոն մի քանի ինստիտուտ է ստեղծել, ինչը զսպող գործիք է դարձել նաև իրենց համար։

Փաշինյանը վերջին տարիներին ավելի զգույշ է խոսում, կոռուպցիայի մասին նման  բարձրագոչ հայտարարություններ չի անում։ Ուշագրավ է, որ պետական բարձր պաշտոնյաներն այսօր անգամ հպանցիկ անդրադարձ չեն արել օրվա խորհրդին․ դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան