Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի իսկությունը հաստատվա՞ծ է, թե՞ ոչ․ Արսեն Բաբայանը հերքում է Վահագն Ալեքսանյանին

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Factor TV–ի տաղավարում,  անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործին, երեկ հայտարարել է, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի՝ արհեստական բանականությամբ ստեղծված չլինելը։ Հոգևորականի փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է պատգամավորի հայտարարությանը՝  պնդելով, թե դա իրականությանը չի համապատասխանում։

«ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Factor.am լրատվականին տրված հարցազրույցում, անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ զարգացումներին, կատարել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ․ առանձին դեպքերում՝ բացահայտ սուտ, որոշ դեպքերում էլ պարզապես կեղծել է հաղորդած տեղեկությունները։

Ամենաակնհայտ կեղծիքն ու բացահայտ սուտն այն պնդումն է, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականության կամ որևէ այլ հատուկ ծրագրային ապահովման միջոցով։

Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ներկայացուցիչ և պաշտպան՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ մինչ այս պահը չկա որևէ փորձագիտական եզրակացություն, որը կարող էր հերքել տվյալ տեսագրության կեղծ լինելը։ Միակ «փորձաքննության» եզրակացությունը հանդիսանում է հայտնի կես էջանոց փաստաթուղթը, որտեղ փորձագետը նշել է․ «կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը»։ Այսինքն՝ հայտնի «փորձաքննությունը» վերաբերում է բացառապես տեսագրությունից հանված կադրի համեմատությանը Արշակ սրբազանի լուսանկարներից մեկի հետ։

Ավելին՝ քննիչը փորձաքննություն նշանակելիս անգամ փորձագետին չի տվել հարց, թե արդյոք տեսագրությունը կեղծված չէ։

Վահագն Ալեքսանյանին և նրա ՔՊ-ական գործընկերներին հորդորում եմ զերծ մնալ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հասցեին ակնհայտ սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելուց»,- գրել է Բաբայանը։

Նշենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրված տեսանյութից հետո Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Հոգևորականը պնդել է, որ տեսանյութում ինքը չէ, սակայն Քննչական կոմիտեն հայտարարել է,որ փորձաքննության համաձայն՝ հրապարակված տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։

Դրանից հետո Արսեն Բաբայանը հրապարակել է այն փորձաքննության պատասխանը, որին հղում կատարելով, ասվում է, թե տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս  Խաչատրյանն է։

«Եզրակացությունը» բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Այսինքն՝ ամբողջ եզրակացությունն ուղիղ կես էջ է։ Բայց սա էլ դեռ ամբողջը չի։ Այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե՝ «Հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Այս տեղեկությունը իրականությանը չի հաապատասխանում։

Հիմա տեսեք, թե ինչ է եզրակացրել փորձագետը, որը տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատել է իրար։

Քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։

Այսինքն ի՞նչ է ստացվում։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ լսի, հա էլի, նման են բայց իրար։ Լավ, բայց մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծ տեսագրության մեջ պատկերված անձն ընդհանրապես նման չէ Արշակ սրբազանին։ Մենք ե՞րբ ենք ասել, թե՝ կեղծված տեսագրության մեջ առկա տղամարդն ունի փարթամ գանգուր մազեր, նուրբ ու վիրահատած քիթ։ Պարզ չի՞ որ ցանկացած մեկին ցույց տաս այդ տեսագրությունն ու Արշակ սրբազանի նկարը նա էլ կասի՝ «հա էլի, լսի, ոնց որ նման են իրար»։ Սա՞ է ձեր փորձաքննությունը։

Իսկ ամենակարևորը․ փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն՝ քննչականին չի հետաքրքրել, թե արդյո՞ք տեսագրությունն իրական է, թէ օրինակ արհեստական բանականությամբ ստեղված։ Կամ հնարավո՞ր է, որ մոնտաժման միջոցով է ստացվել այդ տեսագրությունը։

Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ  առնչություն չունի»,- հայտնել է Բաբայանը։

Նշենք նաև, որ Քննչական կոմիտեն չի հերքել Բաբայանի այս գրառումը։

 

Արաքս Մամուլյան