Սամվել Շահրամանյանը հրավիրվել է ՔԿ. վաղը նա կհարցաքննվի

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղը կհարցաքննվի Քննչական կոմիտեում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը:

«Այսօրվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հեռախոսազանգով հրավիրվել է Քննչական կոմիտե՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով»,- գրել է փաստաբանը։

Թե ինչ կապ ունի Արցախի նախագահը Գալստանյանի և գործով անցնող մյուս ամբաստանյալների, նրանց առաջադրված մեղադրանքի հետ, այս պահին մանրամասներ չկան։

Հիշեցնենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի պատմություն» դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի գործով դատական նիստը։

Նիստի ավարտից հետո Արցախի վերջին նախագահը չցանկացավ խոսել հայցի մասին, փոխարենը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի այցին։ Շահրամանյանը հայտնեց, որ հաջորդ օրը հանդիպել և զրուցել է եպիսկոպոսի հետ և «ստացել հիմնավորումները».

«Ինձ մեկ հարց էր հետաքրքրում՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր Վեհափառի հետ. ստացել եմ բացասական պատասխան, և իմ եզրակացությունն արել»,- ասել էր նա։

Անդրադառնալով վերջին ամիսներին Փաշինյան-Մայր աթոռ հեռակա բանավեճերին, հավելել էր.

«Ամենացավալին այն է, որ մենք ականատես ենք գործող իշխանության ու եկեղեցու հակադրությանը: Իմ կարծիքով՝ դա չպետք է հանրայնացվեր, այլ իրականացվեր փակ դռների հետևում՝ պատշաճ ու առանց լայն հասարակությանը ներգրավելու»։

Ռոզա Վարդանյան