Ինչու հրապարակվեց Արցախի լուծարման մասին հրամանագիրը․ աղմկահարույց նախադասությունը կհեռացվի՞ դասագրքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

«ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր». «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի 136-րդ էջի այս մի նախադասությունն այսօր դատարանի բակում ընթերցեց ձևակերպման հեղինակ Նժդեհ Հովսեփյանը։ Հենց այս նախադասությունն էր այսօր դատարանում վիճարկում Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։ 

Նա, սակայն, այսօր հրաժարվեց խոսել հայցի մասին. «Ես կանդրադառնամ ձեր բոլոր հարցերին հաջորդ դատական նիստին, երբ ինձ հնարավորություն կտան որպես վկա հարցաքննվելու և կներկայացնեմ իմ դիրքորոշումները»։

2023 թվականի սեպտեմբերի 28-ին նախ՝ Շահրամանյանի ֆեյսբուքյան էջով, իսկ դրա ջնջվելուց հետո՝ Արցախի տեղեկատվական շտաբի էջով հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել այն մասին, որ Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ.

«Այս ամենն արվում է ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ելնելով»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Այնինչ, այս տարվա ապրիլին Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց՝ Արցախի Սահմանադրությամբ՝ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել Հանրապետությունը, իսկ «այդ բովանդակությամբ մամուլի հաղորդագրություն է տարածվել ադրբեջանական կողմի պահանջով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտոնական հրապարակում»: Ավելին, այս գրառումից մեկ ամիս անց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի կողմից հրապարակվեց նախորդ հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին հրամանագիր, որը թվագրված էր 2023 թվականի հոկտեմբերի 19-ով։ Հենց այս հրամանագիրը վկայակոչելով է դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ-ի դեմ դատական հայց ներկայացրել Արցախի վերջին նախագահը.

«Դասագրքում տեղ գտած «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» նախադասությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Շահրամանյանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանը։

Փաստաբանի խոսքով՝ շատ լակոնիկ ձևակերպմամբ փորձ է կատարվել Արցախի հայաթափման մեղքը բարդել Շահրամանյանի վրա։ 

Դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանը, սակայն, կտրուկ է այս հարցում՝ չի գրել որևէ սխալ բան․ հրամանագրի մասին հայտարարվել է, բոլոր լրատվամիջոցներն արտատպել են և այն հեռացնելու մասին որևէ խնդիր չի դրվել իրենց առջև։

Դասագրքի՝ Արցախին վերաբերող հատվածի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի հատվածում ընդամենը 10 տող է, նախադասությունները բավական կարճ են։ Լրագրողների հարցին՝ արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի ներկայացնել ամբողջական տեղեկությունը, թե ինչ իրադարձություններ են նախորդել այդ հրամանագրին և ինչ իրավիճակում է դրա մասին հաղորդագրություն տարածվել, Նժդեհ Հովսեփյանն արձագանքեց՝ փաստն է արձանագրել։

Արդյո՞ք կվերախմբագրվի արդեն իսկ հրապարակված «Հայաստանի պատմություն» առարկայի դասագիրքը, կվճռի դատարանը։ Իսկ այսօրվա նիստին դատարանը որոշում կայացրեց հաջորդիվ որպես վկա լսել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան