Արշակ Սրբազանի գործով փորձաքննությունը՝ «կես էջանոց անհեթեթություն». փաստաբանը ստացել է եզրակացությունը

Լուրեր

29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
29.06.2026 | 20:30
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
29.06.2026 | 20:24
Փաշինյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին
29.06.2026 | 20:18
Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում համոզված եմ՝ կլինի․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:10
ՆԳՆ-ում 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ
29.06.2026 | 20:00
ՍԴ-ն պետք է ամբողջ ՀՀ-ում վերաքվեարկություն նշանակի՝ համատարած ընտրակաշառքով են ստացվել բազում քվեներ․ Դավիթ Գյուրջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:59
Թափանցիկություն ասելով ինչ եք հասկանում․ Սաֆարյանը՝ Օրբելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:54
Արձագանքի կարիք չենք տեսնում, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Քննչական կոմիտեին չի հետաքրքրել, արդյոք Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութը իրական է, թե մոնտաժի միջոցով ստացած։ Արշակ արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանը ստացել է փորձաքննության եզրակացությունը։

«Քիչ առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քննչական կոմիտեից ստացա Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը։

Ես պետական ծառայության 15 տարուց ավել և փաստաբանության երեք տարվա փորձառության ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել։

Ուրեմն «եզրակացությունը» բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Այսինքն ամբողջ եզրակացությունն ուղիղ կես էջ է։
Բայց սա էլ դեռ ամբողջը չի։ Այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե՝ «Հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Այս տեղեկությունը իրականությանը չի հաապատասխանում։

Հիմա տեսեք, թե ինչ է եզրակացրել փորձագետը, որը տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատել է իրար։
Քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։

Այսինքն ի՞նչ է ստացվում։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ լսի, հա էլի, նման են բայց իրար։ Լավ, բայց մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծ տեսագրության մեջ պատկերված անձն ընդհանրապես նման չէ Արշակ սրբազանին։ Մենք ե՞րբ ենք ասել, թե՝ կեղծված տեսագրության մեջ առկա տղամարդն ունի փարթամ գանգուր մազեր, նուրբ ու վիրահատած քիթ։ Պարզ չի՞ որ ցանկացած մեկին ցույց տաս այդ տեսագրությունն ու Արշակ սրբազանի նկարը նա էլ կասի՝ «հա էլի, լսի, ոնց որ նման են իրար»։ Սա՞ է ձեր փորձաքննությունը։

Իսկ ամենակարևորը․ փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն՝ քննչականին չի հետաքրքրել, թե արդյո՞ք տեսագրությունն իրական է, թէ օրինակ արհեստական բանականությամբ ստեղված։ Կամ հնարավո՞ր է, որ մոնտաժման միջոցով է ստացվել այդ տեսագրությունը։

Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ տեսանյութը ՔԿ-ն ուղարկել էր փորձաքննության։ ՔԿ-ից հայտնել էին, որ դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննությունը հաստատել է՝ աղմկահարույց տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը օրեր առաջ ասուլիս էր հրավիրել, որտեղ անդրադարձել էր իրեն վերագրվող տեսանյութին՝ նշելով, որ համացանցում տարածված հայտնի տեսանյութում ինքը չէ։

Քանի որ իրականացվող փորձաքննությունը կասկածի տակ էր դրվում արքեպիսկոպոսի կողմից, FactorTV-ն դիմել էր Արշակ արքեպիսկոպոսին, հարցնելով՝ ինչո՞ւ չեն դիմում անկախ փորձաքննության համար։ Ի պատասխան` հոգևորականը նշել էր. «Իսկ ի՞նչ գիտեք՝ արվում է փորձաքննություն, թե ոչ։ Ես կասկածի տակ չեմ դրել, ես ասել եմ, որ ես մասնագիտական գիտելիքներ չունեմ գնահատելու համար՝ ինչպես է եղել։ Ես մի բան կարող եմ ասել, որ դա ինձ հետ առնչություն չունի։ Հիմա արհեստական բանականությամբ է եղել, կախարդական փայտիկով է եղել, ես չէ, որ պիտի ասեմ»,- ասել էր դիվանապետը։