Այսօր այստեղ ենք՝ ընդունելու մեր երկրի կարևորագույն ռեֆորմներից մեկը․ նախարարը՝ առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովում ներկայացրեց առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթը։ 

«Այսօր մենք այստեղ ենք՝ ընդունելու մեր երկրի, իմ կարծիքով, կարևորագույն ռեֆորմներից մեկը»,- խորհրդարանի ամբիոնից նշեց ոլորտի պատասխանատուն։

Նրա խոսքով՝ փուլային ձևաչափով ներդրվելու է ընդհանրական համակարգ, որն ապահովելու է բոլոր քաղաքացիների առողջական հիմնական կարիքների բավարարումը: Համակարգը ներառելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի ամբողջ առողջապահական կարիքները: Այն ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը:

2026 թվականին առաջին փուլով կապահովագրվեն բնակչության երկու խմբի պատկանող անձինք, առաջինը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65 և ավելի տարիքի, 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող, ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիներն ու անապահովության 28-ից ավելի միավոր ունեցողները: Նրանք ապահովագրվելու են պետության կողմից, ապահովագրավճարը պետական բյուջեի շրջանակում վճարելու է պետությունը:

Հաջորդը 200.000 դրամից ավելի աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ ունեցող քաղաքացիներն են: 200.000-ից 500.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129.600 դրամ, որն ամսական 10.800 դրամ է  կազմում: Վճարումն ամսական կտրվածքով է իրականացվելու: Վերջինները «Զինապահ» հիմնադրամին այսօր վճարվող 5.500 դրամի փոխարեն վճարելու են 1000 դրամ, մնացած 4500 դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը: Սոցիալական կրեդիտների շրջանակում 200.000-ից 500.000 դրամ ստացող քաղաքացիներն ամսական մինչև 6000 դրամի շրջանակում կարողանալու են գումարի վերադարձ ստանալ:

Նախարարի խոսքով՝ այս տարում վերոնշյալ խմբերի համար ֆինանսական հավելյալ բեռ չի առաջանա:

500.000 դրամից մեկ միլիոն աշխատավարձ ստացողները 10000 դրամ կվճարեն «Զինապահ» հիմնադրամին, իսկ 7500 դրամը կուղղեն «Առողջության ապահովագրության» հիմնադրամին: Վերջիններս սոցիալական կրեդիտների շրջանակում հետ կստանան ամսական մինչև 4000 դրամ:

Մեկ միլիոնից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները շարունակելու են «Զինապահին» վճարել 15.000 դրամը և սոցիալական կրեդիտի շրջանակում ստանալ միայն 4000 դրամը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան