Ֆիզկուլտինստիտուտից փաստաթղթեր և ընդունելության քննությունների տեսագրություններն է պահանջել կոմիտեն. ռեկտորը` ամբիոնի վարիչի կալանավորման մասին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները որոշ փաստաթղթեր և ընդունելության քննությունների հետ կապված տեսագրություններն են պահանջել, որոնք տրամադրվել են։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ հայտնեցին, որ ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը և ևս երկու անձ ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով։ 

Ռեկտորի խոսքով` ձերբակալվածը Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի վարիչն է։ Ըստ Սիմոնյանի` նրան տնից են ձերբակալել։ Նշում է` մյուս երկու ձերբակալվածները կապ չունեն ինստիտուտի հետ։ 

«Հինգերորդ տարին է արդեն` աշխատում էր ինստիտուտում։ Կաշառք երևույթին շատ բացասական եմ վերաբերվում, այստեղ մեր ինստիտուտի համբավի հարցն է։ Տվյալ ամբիոնի վարիչի կողմից երբեք նման բան չենք նկատել։ Վստահ չեմ, որ այդ գործողությունը կապված է ինստիտուտի հետ։ Նախաքննություն է գնում, եկեք սպասենք մինչև իրավապահ մարմինները իրենց եզրակացությունը տան»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

 

 

Անի Թամրազյան