Առգրավել են բոլոր տեսախցիկները, դրոնները, միկրոֆոններն ու շտատիվները․ Antifake-ի խմբագիրը՝ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
Բոլորը

«Այսօր այստեղ եմ՝ ներկայացնելու մեր խմբագրության և Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների թիրախ դարձած երկու քաղբանտարկյալների՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի իրավունքների կոպիտ խախտման փաստերը»,- ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց Antifake-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Հայաստանում քաղաքական հետապնդումների ալիքը նոր թափ է հավաքել, իր բնույթով և ծավալներով «չզիջելով անգամ բռնապետական Ադրբեջանին»։

«Ես և մեր թիմի անդամները մեր մաշկի վրա զգում ենք դա։ Նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ մեդիայի դեմ հերթական խայտառակ արշավը։ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները, դիմակավորված ներկայացուցիչները, նույն պահին ներխուժեցին Նարեկ Սամսոնյանի, որը Antifake.am-ի հիմնադիրն է, և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։ Խուզարկություններ իրականացրին և դիմադրություն ցույց չտվող Նարեկին ու Վազգենին ձերբակալեցին ու տարան։ Այդ գործողության ընթացքում նաև խուզարկություն իրականացրեցին Antifake.am-ի խմբագրությունում՝ առգրավելով լրատվականի գործունեությունն ապահովելու համար ամբողջ տեխնիկան՝ բոլոր համակարգիչները, բոլոր տեսախցիկները, բոլոր տեսանկարահանող դրոնները, բոլոր միկրոֆոնները, բոլոր անգամ շտատիվները, ուղիղ եթերի և ձայնի աշխատանքի համար անհրաժեշտ ամբողջ տեխնիկան, և անգամ խմբագրության անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրիչը»,-նշեց նա։

Մաթևոսյանն ասաց նաև, որ այս գործողությունները որևէ կերպ հնարավոր չէ կապել շինծու քրեական գործի նախաքննության հետ, քանի որ կրիչ չպարունակող շտատիվները, միկրոֆոնները, տեսախցիկները չեն կարող իրենց մեջ գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակել։

Մանրամասները՝ տեսանյութում։