ԱԺ-ում ընթերցեցին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը ՔԿՀ-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ընթերցեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը ՔԿՀ-ից։

«Սիրելինե՛ր, նախ ցանկանում եմ իմ և բոլոր քաղաքական, ավելի ճիշտ՝ հայրենիքի ազատության համար բանտարկյալների անունից գնահատել, քաջալերել, իմ բարեմաղթանքները հղել բոլորիդ՝ կազմակերպած լսումների առիթով նախաձեռնող խմբակցություններին և մասնակիցներին։

Ինձ համար մեկ բան չափազանց հստակ է, որ այս լսումները և նմանատիպ մյուս բոլոր գործողությունները ոչ թե իմ կամ մեր մասին են, այլ կալանավորված, շղթայված և թշնամական գերության մեջ գտնվող մեր հայրենիքի, մեր պետության ազատագրության մասին։ Քանզի արդարև, երբ Աստված ինքն է մեզ արդարացնում, ոչ ոք չի կարող մեզ դատապարտել (Սուրբ Գրիգոր Նարեկացի)։

Իմ և մեր ազատությունը ոչ ոք չի կարող ո՛չ կաշկանդել, ո՛չ սահմանափակել, ո՛չ էլ նրանից զրկել։ Ազատությունն այնտեղ է, որտեղ Աստծո հոգին է։ Մենք գիտենք՝ ինչու ենք կալանավորված, բայց միթե՞ այլ կերպ հնարավոր էր։ Ի վերջո, չարիքը պիտի պարտվի, որովհետև այն չի կարող պարզապես հաղթել արդարությանը, ճշմարտությանը, հաշտությանը և սիրուն, որոնց կարիքը մենք ունենք առավել, քան երբևէ։ Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ում համար չկան անձնական հավակնություններ և շահեր, ձեր համատեղ սիրո և միության ջանքերով, համախոհ գործակցությամբ, բոլոր «ես»-երը մի կողմ թողնելով, լծվել միայն և միայն մեր պետության ազատագրության գործին։ Մեր խոցոտված, արյունոտված, համբուրելի մայրը՝ մեր հայրենիքը, հայացքը յուրաքանչյուրիս հառած սպասում է իր երջանիկ ազատագրությանը։

Չերկնչե՛ք չարի բազմությունից և բազմահազար գործերից։ Այո՛, մի՛ վախեցեք, ասում եմ ձեզ, մի՛ վախեցեք։ Ոչինչ ավելի չէ, քան մեր պատիվը, անունը, ժառանգությունը, քան մեր երազներն ու իղձերը, որոնք ավելին են, քան նույնիսկ մեր կյանքը։ Կրկին անգամ մեր սերն ու քաջալերանքը ձեզ, մեր հաղթանակն այլընտրանք չունի։

Սիրով և աղոթքով՝ Հայրենիքի կալանավոր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան»,-իր ուղերձում նշել է նա։

Գալստանյանը շուրջ 5 ամիս է՝ կալանավորված է։ Նոյեմբերի 13-ին դատարանը որոշեց, որ նա ևս 3 ամիս կալանավորված կմնա։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին (աշխարհիկ անունը՝ Վազգեն Գալստանյան) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»:

Ամբաստանյալներից և ոչ մեկը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Եվգենյա Համբարձումյան