«Աշխատող աղքատները» կազատվեն առողջապահական ծախսերից․ Հերիքնազ Տիգրանյանը մանրամասնում է

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշեց՝ 2026 թվականի հունվարից պլանավորվում է ներդնել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։

«Մարդիկ իրենց ցածր եկամուտների պատճառով նաև զրկված են բժշկական որակյալ ծառայություններից, անգամ ամենօրյա դեղորայք գնելու խնդիր ունեն։ Այս ամբողջը 2026 թվին կտեղափոխվի այս համակարգ աղքատների և ծայրահեղ աղքատների դեպքում, նաև «աշխատող աղքատների» դեպքում, որովհետև առաջին փուլում համակարգում կլինեն 200 հազար և ավելի աշխատավարձ ստացողները»,-նշեց Տիգրանյանը։

Բացի այդ, 200 000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները 2027 թվականի հունվարի 1-ից են վճարելու փաթեթի տարեկան գումարը, իսկ 2026 թվականի ընթացքում տարբեր վերաբաշխումների արդյունքում իրենք այս ծախսը չեն կատարելու և երկարաժամկետում էլ այնպիսի համակարգեր պետք է ստեղծվեն, որպեսզի նրանք այս ծախսը կամ քիչ զգան, կամ չզգան:

Համակարգի մասնակից կդառնան նաև մինչև 18 տարեկան երեխաները և 65 տարին լրացած անձինք, 18-65 տարեկան և հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում՝ զինհաշմանդամները, անապահովության բալ ունեցող քաղաքացիները։

«200,000+ աշխատավարձ ստացողների մեջ են մտնում այդ 188.000 ցածր աշխատավարձ ստացող «աշխատող աղքատները», ինչը նշանակում է, որ սպառողական զամբյուղի ծախսերի մեծ մասը առողջապահական բլոկով գոնե դուրս է գալիս»,-ասաց նա։

Եվգենյա Համբարձումյան