Սուտ եք ասում․ Տիգրան Ավինյանը՝ Պեդրո Զարոկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծման հարցը։ Նորաստեղծ հիմնարկը կստանձնի «Երևանտրանս» ՓԲԸ-ի գործառույթների մի մասը, ապագայում ավագանու քննարկմանը կներկայացվի նաև «Երևան տրանս» ՓԲԸ-ն լուծարելու մասին նախագիծ։

Զեկուցող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին հարցեր ուղղեց ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը։ Նա նշեց, թե տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը 2020 թվականին ԶԼՄ հրապարակումներից մեկից հետո քրեական գործով է անցնում կարմիր գծերի գումարներից 771 միլիոն դրամ հափշտակելու համար։

Հարցին Գրիգորյանի փոխարեն արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա խնդրեց, որպեսզի հարցերը քննարկվող նախագծի վերաբերյալ լինեն։

«Ձեր ֆանտազիաները, կոմպլեքսները, կամ որևէ բան, որը կապ չունի հարցի հետ… Ժողովուրդ ջան, այդ թատերական ներկայացման համար ելույթ կունենաք։ Այս անգամ թողնելու եմ` ինչ ուզում եք, եկեք խոսեք, ազատ ամբիոն է։ Բայց եթե հարց ենք քննարկում, եկեք հարցին վերաբերող հարցեր տվեք»,-նշեց նա։
Պեդրո Զարոկյանը փորձեց արձագանքել, սակայն քաղաքապետը նշեց, որ վերջինս սպառել է իր արձագանքելու հնարավորությունները, այնուհետև պնդեց, որ ավագանու անդամը ստում է։

«Ասում եք տրանսպորտի վարչության պետի հետ կապված քրեական գործ կա, սուտ եք ասում․․․Ձեր մասին էլ էին բաներ գրում, պարոն Զարոյան, ինչեր ասես»,-ավելացրեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։