Ուկրաինայի արդարադատության նախարարը հեռացվել է պաշտոնից Զելենսկիի ընկերոջ հետ կապված կառուպցիոն սկանդալի գործով

Լուրեր

02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայի կառավարությունը պաշտոնից հեռացրել է արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյին, որը ներգրավված է «Էներգոատոմ» ընկերությունում խոշոր կոռուպցիոն սկանդալում, գրում է Current time-ը։

«Այսօր առավոտյան կառավարության արտահերթ նիստ է անցկացվել։ Մենք որոշեցինք հեռացնել Գերման Գալուշչենկոյին արդարադատության նախարարի պաշտոնից»,- հայտնել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը որոշել է նախարարի պարտականությունների կատարումը հանձնարարել արդարադատության եվրոպական ինտեգրման հարցերով փոխնախարար Լյուդմիլա Սուգակին։

«Ես լիովին համաձայն եմ. անհրաժեշտ է քաղաքական որոշում կայացնել, որից հետո բոլոր մանրամասները կկարգավորվեն։ Ես չեմ կառչելու նախարարի պաշտոնից։ Կարծում եմ, որ հետաքննության ընթացքում պաշտոնից հեռացումը քաղաքակիրթ և ճիշտ սցենար է։ Ես կպաշտպանվեմ օրենքով և կապացուցեմ իմ դիրքորոշումը»,- իր հերթին հայտարարել է Գալուշչենկոն։

Մասնագիտացված կոռուպցիայի դեմ պայքարի դատախազության դատախազ Սերգեյ Սավիցկին երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն (NABU) և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը (SAP) կարծում են, որ նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Կվադալ 95» նախագծում նախկին գործընկեր Թիմուր Մինդիչը հանցավոր կազմակերպության ղեկավար է, որը կազմակերպել է «լայնածավալ կոռուպցիոն սխեմաներ» էներգետիկ ոլորտում։ Դատախազն այս հայտարարությունն արել է նոյեմբերի 11-ին՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի նիստում՝ գործով մեղադրյալներից մեկի՝ Գալուշչենկոյի նախկին խորհրդականի համար խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, ըստ դատախազի, ձերբակալվել է հինգ անձ, յոթ անձի մեղադրանք է առաջադրվել։

Սավիցկիի խոսքով՝ Մինդիչը միջամտել է Ուկրաինայի պաշտպանության և էներգետիկայի ոլորտներին, մասնավորապես, «Էներգոատոմ»-ի աշխատանքներին՝ ազդելով համապատասխան նախարարությունների նախկին ղեկավարների, այդ թվում՝ Գալուշչենկոյի վրա։ Այս նիստում առաջին անգամ հիշատակվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի  քարտուղար Ռուստամ Ումերովի անունը։

«2025 թվականի ընթացքում ապացույցներ են հաստատվել Մինդիչի հանցավոր գործունեության վերաբերյալ էներգետիկայի ոլորտում՝ նախկին էներգետիկայի նախարար և ներկայիս արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի վրա ազդելու միջոցով, իսկ պաշտպանության ոլորտում՝ պաշտպանության նախկին նախարար Ումերովի վրա ազդելու միջոցով»,- ասել է դատախազը։

Դրանից հետո Ումերովը տելեգրամում  գրել է. «Պաշտպանության նախարարությունում իմ աշխատանքը որևէ անձի «ազդեցության» հետ կապելու ցանկացած փորձ անհիմն է»։

Նա հաստատել է, որ հանդիպել է Մինդիչի հետ, «երբ քննարկվել է պայմանագրերից մեկի շրջանակում զրահաբաճկոնների հարցը», սակայն նշել է, որ իր պարտականությունների կատարման ընթացքում պարբերաբար հանդիպել է սարքավորումների և զենքի արտադրողների ու մատակարարների, ինչպես նաև լոբբիստների հետ։ Նա ասել է, որ զրահաբաճկոնների պայմանագիրը դադարեցվել է արտադրանքի անհամապատասխանության պատճառով, և մատակարարումներ տեղի չեն ունեցել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մինդիչի ու Գալուշչենկոյի տներում խուզարկություններ էին անցկացվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի