Սյունիքում հուշագիր է ստորագրվել սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի սքրինինգ իրականացնելու վերաբերյալ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններում գրանցված 18 տարեկան և բարձր անձանց կանխարգելիչ այցի շրջանակում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և շաքարային դիաբետի սքրինինգ իրականացնելու նպատակով Կոռնիձորում համագործակցության հուշագիր է ստորագրվել «Հենար» հիմնադրամի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Ծրագիրը փորձարարական եղանակով կգործի Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի սպասարկման տարածքում գտնվող Շաքիի և Ախլաթյանի, Խնձորեսկի ԱԱՊԿ-ի սպասարկման տարածքում գտնվող Կոռնիձորի և Հարթաշենի բնակավայրերում:

«Բնակչության առողջության պահպանումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը, մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը շատ կարևոր են: Եվ, հաշվի առնելով սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի տարածվածությունը, հաստատվել է առողջական այս խնդիրների վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտությունների իրականացման ծրագիր, որն իրականացվելու է «Հենար» հիմնադրամի աջակցությամբ»,- նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հուշագրի ստորագրման ժամանակ:

Սքրինինգային հետազոտությունը 2 փուլ ունի: Սկզբում հետազոտության բոլոր մասնակիցները հարցաթերթիկ են լրացնում, գրանցվում են նրանց անթրոպոմետրիկ ցուցանիշները (քաշը, հասակը), կատարվում է զարկերակային ճնշման չափում։ Արդյունքներից կախված, ըստ անհրաժեշտության, կարող են իրականացվել լրացուցիչ հետազոտություններ՝ արյան մեջ գլյուկոզի և լիպիդային պրոֆիլի որոշում, ինչի արդյունքում ռիսկային հիվանդներն ուղեգրվում են նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու։

Ռիսկի գործոնների բացակայության պարագայում անձը սքրինինգին կրկին մասնակցում է երկու տարի անց։

Ծրագրի արդյունքները հնարավորություն կտան ապացուցողական բազա ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված կանխարգելիչ այցն արդյունավետ իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։