Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք չկիրառվեց. երկրորդ դատավորը նույնպես մերժեց միջնորդությունը

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Դատախազությանը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը նույնպես քիչ առաջ մերժեց  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ  բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։

Հանրային մեղադրողներն այսօր արդեն երկրորդ դատավորին էին նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրել, սակայն, ինչպես դատավոր Գիվի Հովհաննիսյանը, այնպես էլ Արամ Գրիգորյանը, չբավարարեցին այն։

Ուշագրավ է, որ միջնորդության քննությունը պետք է տեղի ունենար ժամը 14:30-ին, սակայն դատավորն անձնական պատճառներով չէր ներկայացել նիստին։ Factor TV-ն ավելի ուշ պարզել էր, որ դատավորի եղբայրն է մահացել։ Այս հանգամանքը, սակայն, պատճառ չդարձավ, որ միջնորդությունը երկրորդ նիստով չքննվի. ժամը 14:30-ի՝ հետաձգված նիստը շարունակվեց 17:30-ին՝ կրկին դռնփակ ռեժիմով։

Քննությունը տևեց կես ժամ, ինչից հետո ՀՀ երրորդ նախագահն ու պաշտպանը դուրս եկան դատարանից, որտեղ էլ փաստաբան Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ Գրիգորյանը մերժել է հանրային մեղադրողների միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող 2 գործերով դատավորները վերացրել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը, որից հետո Դատախազությունը դիմել է դատարաններին՝ հայտնելով, թե օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, որ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը, այդ պատճառով միջնորդել են նրա նկատմամբ կրկին խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:

Այսօր Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր խափանման միջոցի հարցին՝ հայտարարել էր, որ եթե անգամ իմանա՝ իր նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացվելու, չի լքի Հայաստանը:

«Սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ, ո՞ւր պիտի փախչեմ»,- ասել էր Սարգսյանը:

Ռոզա Վարդանյան