Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը քիչ առաջ մերժեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը: Այս մասին լրագրողների հարցին իր պատասխան ասաց Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Սարգսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող 2 գործերով դատավորները վերացրել են նրա նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը, որից հետո դատախազությունը դիմել է դատարաններին՝ հայտնելով, թե օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, որ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը և միջնորդելով նրա նկատմամբ կրկին խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:

Դատավոր Գիվի Հովհաննիսյանը, փաստորեն, մերժել է դատախազության միջնորդությունը, սակայն այսօր, ժամը 14:30-ին նիստ է նշանակված նաև Սարգսյանի վերաբերյալ դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում քննվող գործով: Թե նույն փաստական հանգամանքներով միջնորդության վերաբերյալ ինչ որոշում կկայացնի դատավոր Արամ Գրիգորյանը, պարզ կդառնա ավելի ուշ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արաքս Մամուլյան