Դատավորի եղբայրը մահացել է, բայց պետք է քննի Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու հարցը

Լուրեր

01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ժամը 14։30-ին պետք է քննվեր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու հարցը, սակայն նիստը հետաձգվեց։ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ դատավորն անձնական պատճառներով չի ներկայացել նիստին։

Factor TV-ն ավելի ուշ պարզեց, որ դատավորի եղբայրն է մահացել։ Միաժամանակ, քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր ժամը 17։30-ին դատավորը, այնուամենայնիվ, պետք է քննի Սարգսյանի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ Սարգսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող 2 գործերով դատավորները վերացրել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը, որից հետո Դատախազությունը դիմել է դատարաններին՝ հայտնելով, թե օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, որ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը, այդ պատճառով միջնորդել են նրա նկատմամբ կրկին խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը: Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր խափանման միջոցի հարցին՝ հայտարարել էր, որ անգամ եթե իմանա, որ իր նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացվելու, չի լքի Հայաստանը:

«Սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ, ո՞ւր պիտի փախչեմ»,- ասել էր Սարգսյանը:

Արաքս Մամուլյան