Ես հրաժարվեցի այդ հանձնախմբի հետ իմ անձնական ու ծառայական հարցերը քննել․ Տեր Տարոն քահանա Հունանյան

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Տեր Տարոն քահանա Հունանյանը, որն աջակցություն է հայտնել կարգալույծ արված Տեր Արամին, որն ըստ Մայր Աթոռի պետք է կոչվի ավազանի անունով՝ Ստեփան Ասատրյան, այսօր հրաժարվել է հանդիպել կարգապահական հանձնախմբին և քննել անձնական ու ծառայական հարցեր։ Այս մասին քահանան հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ քահանան երեկ էր գրառում արել և հայտնել, որ իրեն հրավիրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին։

«Ես ասացի, որ հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական հարցերը քննելու, առավել ևս՝ ծառայական, քանզի ես պատշաճ չեմ համարում՝ տեսնելով, թե ովքեր են հանձնախմբի անդամները։ Խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցեին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Տարոն քահանա Հունանյանը։

Նա, սակայն, անուններ չնշեց՝ միայն ընդգծեց, որ նրանք հայտնի են։

«Ինչ հանձնախումբ որ կա, ովքեր ինձ սպասում էին, հանդիպեցի իրենց հետ, նախապես չթաքցրի, որ չեմ քննարկելու եթե ինձ համար անընդունելի մարդիկ լինեն, որոնց վարքը քննելու ենթակա է։ Ես կարծում եմ՝ բոլորդ լավ հասկանում եք, թե ում մասին է խոսքը»,- ասաց քահանան՝ դարձյալ առանց կոնկրետ անուններ հնչեցնելու։

Ըստ քահանայի՝ այդ ամենն ասել և դուրս է եկել։

«Ես կարծում եմ, որ հայ եկեղեցում ամեն մարդ, որ հոգևոր չէ, պիտի հեռանա, ես հիմա չեմ ուզում անուններ տալ, ժողովուրդը կարող է գնահատել»,- ասաց Հաղարծինի քահանան։

Նշենք, որ Մայր Աթոռը նրան հրավիրել էր Հանձնախմբի նիստին՝ պարզաբանումներ ներկայացանելու «ծառայության վայրն ինքնակամ լքելու, հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից բեմականացված հակականոնական արարողությանը մասնակցելու, նաև նույն օրը լրագրողներին հրապարակային հակաեկեղեցական հայտարարություններ կատարելու» համար։

Տեր Տարոն քահանան ասաց նաև, որ դեռ որոշում չունի՝ կմասնակցի այս կիրակի Թալինում անցկացվելիք պատարագին, որին ներկա է լինելու վարչապետ Փաշինյանը, թե ոչ։

 

Արփի Հակոբյան