ՌԴ իշխանությունների կողմից Հայաստանի վրա լուրջ ճնշում է եղել․ ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
Բոլորը

Ընդամենը 2 ամիս հետո՝ 2019թ. հունվարի 2-ին լրանալու է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության 3-րդ տարին: Ժամանակին, երբ ՀՀ իշխանությունները փորձում էին բացատրել, թե ինչու են համաձայնել անդամակցել այդ կառույցին, որպես գլխավոր փաստարկներից մեկը ներկայացնում էին անդամ երկրների 170-180 միլիոն բնակչություն ունեցող շուկան: Ամենայն անկեղծությամբ բացատրում էին, որ անդամակցելով այդ կառույցին՝ Հայաստանն իր արտադրած ապրանքներն արտահանելու և իրացնելու, նույնն է թե` տնտեսությունը զարգացնելու մեծ հնարավորություն կունենա: Այդ հնարավորությունները թաքուն չեն, դրանք ունեն վիճակագրական թվերի տեսք, և ինչպես ասում են, եկել է ճտերը հաշվելու ժամանակը:

Նախ հիշեցնենք, որ մինչև ԵՏՄ-ին անդամակցելը ՀՀ-ն 4-5 տարի բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ և 2013թ. նոյեմբերին պատրաստվում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրն ու դրա շատ կարևոր տնտեսական բաղադրիչը՝  խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ՝ 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը: Եվ դա մեր պատմության մեջ մտավ «մեկ գիշերվա որոշում» արտահայտությամբ:

«Գինեգործների միության» նախագահ Ավագ Հարությունյանը, սակայն, համաձայն չէ այդ արտահայտության հետ և վկայում է, որ մինչև սեպտեմբերի 3-ը ՌԴ կողմից Հայաստանի վրա լուրջ ճնշումներ են եղել: «Ես տեղյակ եմ գործընթացներին, որոնք գնացին օգոստոսի 27-28-ին և սեպտեմբերի 1-2-ին, երբ նախապատրաստվում էին տնտեսական շրջափակման փաստաթղթեր, եթե ՀՀ-ն  ստորագրի Ասոցացման համաձայնագիրը։ Շոշափվում էին բազմաթիվ մարդկանց շահերը, որոնք այստեղ ունեին ինքնուրույն բիզնես՝ նաև ռուսների հետ միասին։ Դրան նախորդեցին բազմաթիվ ստվերային պայմանավորվածություններ, բայց ռուսները չհամաձայնեցին։ Շատ կտրուկ էր դրված կոնկրետ կոնյակի առումով: Սեպտեմբերի 4-5-ին արդեն նախատեսվում էր գլոբալ էմբարգո կոնյակի նկատմամբ։ Հաջորդ քայլն արդեն գինիներն էին։ Ենթադրվում էր, որ շատ ճյուղերում այդպես էր։ Ռուսները ցույց տվեցին, որ ստորագրելու պարագայում ուղղակի տնտեսական կոլապս կառաջանա»,- պատմում է Ա․Հարությունյանը։

Այնուամենայնիվ, ինչ տվեց Հայաստանի տնտեսությանն այդ գիշերային որոշումը, մեր արտադրողների ու արտահանողների առաջ ինչ հնարավորություններ բացեց այդ 180 միլիոնանոց շուկան: 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին ԵՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է մեր երկրի ընդհանուր առևտրաշրջանառության 26,7 տոկոսը: Միևնույն ժամանակ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 26 տոկոս: Արտահանումը դեպի ԵՏՄ կազմել է ընդհանուր արտահանման 27,6 տոկոսը, դեպի ԵՄ՝ 30,6 տոկոսը: Ներմուծումը ԵՏՄ-ից, ըստ ապրանքի ծագման երկրի, կազմել է 26,3 տոկոս, ԵՄ-ից՝ 23,6 տոկոս: Ինչպես տեսնում եք, ԵՏՄ-ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը գրեթե հավասար է ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությանն այն դեպքում, երբ մեր երկիրը ԵՄ-ի հետ չունի նույն բարձր ինտեգրման մակարդակը, ինչն ունի ԵՏՄ-ի հետ:

«Ցավոք, չարդարացան հույսերը։ Հակառակը տեղի ունեցավ, այդ մեծ շուկաները նվաճեցին մեր փոքրիկ շուկան, մեր այն բոլոր ապրանքները, որոնք արտադրում էինք, ամենահասարակից, անգամ ցորենը, սկսեց ՌԴ-ից ներմուծվել, որովհետև հարմար էր գինը, ներմուծելը, քան տեղում մշակելը։ Դա կարող է մեր գյուղացուն ընդհանրապես հիասթափեցնել հողը մշակելուց»,- ասում է «Արտահանողների միության» նախագահ Րաֆֆի Մխչյանը։

«Չէր էլ կարող աշխատել այդ 180 միլիոնանոց շուկայի փաստարկը։ Ընդհանրապես դա որպես հաղթաթուղթ օգտագործելը ընդունելի չի, քանի որ դրա փոխարեն կար եվրոպական 500 միլիոնանոց շուկան կամ չինական ավելի մեծ շուկան»,- հավելում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Ռ․Մխչյանը նաև նշում է, որ ռուսները մեր արտահանողների, ներմուծողների համար խնդիրներ են առաջացնում նաև Վերին Լարսի անցակետում. «Նրանք ամենադաժան, ամենաստորացուցիչ ձևերով ստորացնում են մեր քաղաքացուն։ Եվ դուք ուզում եք ասել, որ ես ԵՏՄ-ից գո՞հ եմ։ Երբեք»։

ՀՀ-ի համար ՌԴ կամ ԵՄ բացասական ազդեցությունն այսքանով չի սահմանափակվում: Գաղտնիք չէ, որ այդ 180 միլիոնանոց շուկան մեծ հաշվով որակ չի պահանջում: Մեր արտադրողների մեծ մասը մինչև հիմա սահմանափակվել է այդ շուկայի ստանդարտներով ու շատ հաճախ չի էլ փորձել նոր տեխնոլոգիաներ ներդնել ու բարձրորակ արտադրանք ապահովել:

Մինչդեռ սպասվում էր հակառակ երևույթը: 2013թ.,  երբ այնքան մոտ էր Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, տնտեսական ոլորտի մեր պաշտոնյաների մոտ լավատեսություն կար, թե ի վերջո ՀՀ-ն կներդնի բարձրորակ տեխնոլոգիաներ և կարտադրի եվրոպական ստանդարտներին համապատասխան արտադրանք, որն էլ կարտահանվի ոչ միայն ՌԴ, այլև եվրոպական արդեն 500 մլն բնակչություն ունեցող և ավելի վճարունակ շուկա:

Վ․Խաչատրյանը հիշում է հետաքրքիր իրավիճակ արդեն հարևան Վրաստանում: 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ խզվեցին այդ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները, ՌԴ-ն դադարեցրեց Վրաստանից գինու ներմուծումը: Փոխարենը մի քանի տարի հետո, երբ Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց ասոցացման համաձայնագիրը, այդ երկրում մեծ ոգևորություն առաջավ դեպի Արևմուտք: Բայց  հանդիպեց եվրոպական խիստ պահանջներին և ստիպված նոր տեխնոլոգիաներ ներդրեց ու սկսեց որակյալ գինիներ արտադրել։ «Ամեն դեպքում շնորհիվ նրա, որ կար ԵՄ մտնելու ձգտում, կար ԵՄ շուկայի պահանջներ, վրացական գինին իր որակը բարձրացրեց, խաղողագործությունը զարգացրեց, տուրիստները հիացած են, բոլորը գոհ են»,- ասում է Վ․Խաչատրյանը։

Ա․Հարությունյանը հավելում է, որ արդյունքում Վրաստանը ԵՄ-ից ստանում է մեծ դրամաշնորհներ․ «Դա արտահայտվում էր գրանտների տեսքով, նրանք 100 անգամ ավելի գրանտ էին ստանում գինեգործության զարգացման և վրաց գինին եվրոպական ու այլ շուկա ներկայացնելու համար։ Վրացական գինիու իմիջը բարձրացնելու համար, նրանց առաջ կանաչ ճանապարհ էր ԵՄ ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործելու առումով, հարկային որոշ արտոնություններ ունեին»,- հավելում է Ա.Հարությունյանը:

Իսկ Ռ.Մխչյանը  համոզված է, որ Հայաստանն, այնուամենայնիվ, կգնա բարձրորակ ապրանք արտադրելու ճանապարհով, քանի որ ԵՄ-ի հետ արդեն համաձայնագիր է ստորագրել, Ֆրանկոֆոնիայի միջոցառումներից հետո էլ ՀՀ առաջ մեծ դռներ  են բացվելու:

 

Արմինե Ավետյան