Հասարակությունն այդպես էլ չhավատաց, որ «27»-ը  իրագործեցին «մի խումբ ռոմանտիկներ»՝ ինչ-որ մի միջակ լրագրողի ղեկավարությամբ. Տիգրան  Հակոբյան

Լուրեր

26.06.2024 | 13:09
Մեթամֆետամինի տարածվածության աճ կա Հայաստանում․ Սուրեն Նազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2024 | 13:01
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
26.06.2024 | 12:56
Արմեն Գրիգորյանը բացահայտեց՝ ինչու ՌԴ-ն զենքերը չի մատակարարում ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2024 | 12:53
ԱՊՀ գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե Արևմուտքը ճնշում է ՀՀ-ին՝ նվազեցնելու համագործակցությունը կառույցում
26.06.2024 | 12:45
Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ ԱԽ քարտուղար
26.06.2024 | 12:35
Բայրամովը կրկին ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ է ներկայացրել, ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել․ ԼՈՒՐԵՐ
26.06.2024 | 12:34
Մաքսանենգ ճանապարհով ՀՀ թմրամիջոցներ ներմուծելու դեպքերը աճել են․ նախորդ տարվա 26-ի դիմաց 182 դեպք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2024 | 12:25
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Բաքուն չէր ցանկանա «Հայաստանի ռազմականացում տեսնել»
26.06.2024 | 12:14
Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ԱԽ քարտուղար
26.06.2024 | 12:01
Թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները. ՈՒՂԻՂ
26.06.2024 | 11:56
12,1 կգ «մարիխուանա», շուրջ 4,42 գրամ «կոկաին»․ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը
26.06.2024 | 11:43
ԱՄՆ-ի և ՌԴ-ի պաշտպանության նախարարներն առաջին հեռախոսազրույցն են ունեցել
26.06.2024 | 11:31
Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ափամերձ տարածքներում այս գիշեր հնարավոր են հեղեղումներ
26.06.2024 | 11:19
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԽ քարտուղար
26.06.2024 | 11:14
Չվերթների վայրէջքին խանգարել է ուժգին քամին․ «Զվարթնոց»-ի մամուլի խոսնակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանի հետ

 -Պարոն Հակոբյան, ողբերգական դեպքերից  անցել է 19 տարի և յուրաքանչյուր հոկտեմբերի այս օրը մարդիկ ասում են, որ «27»-ը պե՛տք է բացահայտվի, վերջին տարիներին արդեն իներցիայի ուժով: Սակայն այս տարելիցը մյուսներից տարբերվում է նրանով, որ Հայաստանում իշխանափոխություն է եղել, և նոր իշխանությունը հայտարարել է, որ բացահայտվելու են «Հոկտեմբերի 27»-ը և «Մարտի 1»-ը:

-Այո, անցել է գրեթե 20 տարի, և  հասարակությունը բավարարված չի «27»-ի գործի իրավական հանգուցալուծումովԳրեթե 20 տարի է՝ չի հավատում, որ նման գործողությունները՝ ԱԺ զինված ներխուժում, իշխանության գլխատում, կարող էին իրականացնել «մի խումբ ռոմանտիկներ»՝ ինչ-որ մի միջակ լրագրողի ղեկավարությամբ: Եվ այսքան տարի մարդիկ կրկնում էին, որ մինչև իշխանությունները չփոխվեն, «27» -ի գործը չի բացահայտվելու: Եվ քանի որ սպանդը կատարողները  կրում են իրենց պատիժը, ապա «բացահայտում» ասելով՝ ի նկատի  են առնվում պատվիրատուները, ստվերում մնացած կազմակերպիչները։

Սակայն, կարծում եմ, որ իշխանության փոփոխությունը, անգամ՝ այսքան արմատական, հեղափոխության տեսքով,  դեռ  բավարար պայման չէ, որպեսզի գործը բացահայտվի ժողովրդի «ուզածով»: Կարող ենք ենթադրել, որ «27»-ի գործը միգուցե  նորից վերաբացվի՝ նոր քննության ուղարկվի, կրկին հարցաքննվեն Հունանյան եղբայրները, վկաները, ուսումնասիրվեն հանցագործության հետ կապված  դրվագները,  բայց կրկնեմ՝ դա բավարար պայման չէ, որպեսզի այդ գործը բացահայտվի պատվիրատուների, կազմակերպիչների առումով: Իհարկե, «27»-ն ուներ իր շահառուները՝ կային քաղաքական ուժեր, անհատներ, ֆինանսատնտեսական խմբավորումներ, որոնք միայն շահեցին ահաբեկչությունից: Դեմիրճյան-Սարգսյան տանդեմը լուրջ խոչընդոտ էր կրիմինալի, կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգի համար, որը վերջնականապես ձևավորվեց և  իշխանությունն իր ձեռքը վերցրեց այդ  տանդեմի ոչնչացումից հետո: Այդուհանդերձ, շահառու դեռ չի նշանակում կազմակերպիչ, դեռ չի նշանակում՝ պատվիրատու: Ոչ ոք չի կարող բացառել, որ ահաբեկչությունը կարող էին կազմակերպել հզոր տերության հատուկ ծառայությունները,  և Հունանյանը կարող էր լինել  նրանց ազդեցության գործակալը։ Չի բացառվում նաև, որ պատվիրատուն, կազմակերպիչն ու իրագործողը միավորվեցին այդ նույն հանցավոր խմբում: Ոչի՛նչ չի բացառվում: Տեսեք․ Ջոն Քենեդու սպանությունը հետաքննող  ԱՄՆ հատուկ հանձնաժողովը եկավ եզրակացության, որ սպանությունը պլանավորել և  կատարել է Հարվի Օսվալդը, և  ոչ մի վարկած, որ նրա թիկունքում ամերիկյան կամ սովետական հատուկ ծառայություններն էին,  չապացուցվեց: Անցել է 55 տարի, բայց սոցհարցումների համաձայն՝ ամերիկացիների 70 տոկոսը չի հավատում ԱՄՆ նախագահի սպանության պաշտոնական վարկածին: Համոզված եմ, այսօր, ողբերգության տարելիցի օրը,  նորից տասնյակ վարկածներ կհնչեն, բայց իրական պատկերը չգիտենք և հնարավոր  է՝  և չիմանանք:

-Նշեցիք, որ քրեական ու օլիգարխիկ համակարգերը ձևավորվեցին հենց 99-ից հետո, սակայն ի՞նչ կասեք այն պնդումների մասին, որ Հայաստանն իր ինքնիշխանությունը սկսեց կորցնել հենց «27» -ից հետո: Օրինակ՝ գործարքներ, որոնք հնարավոր չէին Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի կենդանության օրոք, արցախյան հարցով ինչ-որ տարբերակներ։

Կողմնակից չեմ նման կտրուկ ձևակերպումների,  որ, այ,   հենց ա՛յս թվականից,  ա՛յս գործչի հեռացումից հետո սկսվեց Հայաստանի ինքնիշխանության կորուստը: «Ինքնիշխանությունն» ինքնին տարբեր ու շատ տարողունակ մեկնաբանություններ ունի․ մեկի համար արտասահմանյան ներդրողին կոնյակի գործարանի վաճառքը ազգային աղետ է, մյուսի համար ռուսական բազայի գոյությունը Հայաստանի ինքնիշխանության ամրապնդում է: Նաև  ասեմ, որ  «ինքնիշխանության» սահմանումն ու չափորոշիչները գլոբալիզացիայի այս ժամանակաշրջանում վերանայվում են ողջ աշխարհում: Այս համատեքստում կընդգծեի մեր երկրի շահերի, անվտանգության  պաշտպանությունը: Վարչապետ Վազգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունների կազմում մասնակցել եմ տարբեր ձևաչափերի բանակցությունների այստեղ, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում,  և  Վազգենի  հետ լինելով բոլոր իր բանակցային գործընթացներին,  կարող եմ վստահեցնել, որ նա «ատամներով» էր պաշտպանում մեր երկրի շահերը։ Վազգենը  հաճախ կրկնում էր, որ  Հայաստանը  որբ երեխա չի, որի գլուխն ով ցանկանա՝ խուզի: Ուստի,  կարող եմ ենթադրել, որ Հայաստանի շահերը ոտնահարող մի շարք  գործարքներ, ասենք՝  «Գույք՝ պարտքի դիմաց»-ը, էներգետիկայի,  կապի ոլորտում մի երկրի մենաշնորհները  միգուցե  չլինեին, եթե Վազգենը ողջ լիներ: Բայց պատմությունը չի սիրում  թեական ժամանակի օգտագործում…

-Ձեր հոդվածներում, գրառումներում մշտապես նշում եք, որ ահաբեկչությունը Հայաստանում, փաստորեն, շարունակություն ունեցավ  1999 թ.-ից  հետո:

-1999-ից հետո կարծում էի, որ  Նաիրի Հունանյանի ահաբեկչության հետևանքները պետք է որ  հակաթույն հանդիսանան հասարակության համար, զզվանք հարուցեն  քաղաքական բռնության  նկատմամբ: Սակայն մենք ականատեսը դարձանք, որ  նույն այդ  բռնությունը կրկնվեց  2016-ի հուլիս-օգոստոսին, երբ զինված խումբը գրավեց պահակային ծառայության գունդը, պատանդներ վերցրեց, արյուն թափեց:  Հունանյանի խմբի  և կուսակցություն դարձող այդ զինված խմբի  գործողությունների միջև զուգահեռները շատ հստակ են․ երկուսն էլ զենք բարձրացրեցին հանուն արդարության և ժողովրդին դիմեցին ապստամբելու կոչով։  Ցավոք, մեր  հասարակության մեջ շատ են մարդիկ, որոնք  համարում են, որ բռնությամբ կարելի է հաստատել օրինական  ու արդար հասարակարգ, իշխանություն և արդար նպատակներ իրագործել։ Հուսով եմ, որ ապրիլյան այս ոչ բռնի հեղափոխությունը հասարակությանը  ցույց տվեց, որ միայն բռնությունը բացառելով է հնարավոր իրականացնել դրական փոփոխություններ:

-Դուք վարչապետ Վ.Սարգսյանի մամուլի խոսնակն էիք,  հիշո՞ւմ եք 99-ի «27»-ը,  Վազգեն Սարգսյանի հետ վերջին հանդիպումը, մանրամասները։

– Մանրամասները հետաքրքիր չեն: Ասեմ միայն,  որ այդ օրն առավոտյան վարչապետն ինձ առաջարկեց  չգնալ  իր հետ Ազգային ժողով՝ կառավարության հետ հարցուպատասխանի և մնալ աշխատասենյակում, պատրաստել թեզեր  Չինաստանի պետական լրատվական գործակալությանը հարցազրույց տալու համար: Հետևում էի ռադիոյով հարցուպատասխանին իմ աշխատասենյակում, լսեցի կրակոցներն ու հայհոյանքները, շտապեցի ԱԺ: Այնտեղ մինչև լուսաբաց փորձում էի կազմակերպել տեղեկատվական հոսքերը դեպի հայկական և  արտասահմանյան մամուլ: Հետո  ծանր օրեր և  ամիսներ էին, քանի որ ոչ միայն հզոր պետական գործիչ կորցրեցինք, այլ նաև անձամբ լավ ընկեր կորցրեցի:

Բայց այս ամենն այլևս  պատմություն է, անցյալ, որը պետք է հաղթահարվի այսօրվա աշխատանքով, հզոր, բարեկեցիկ  և մրցունակ պետության ստեղծումով: Կարծում եմ՝  դա Վազգենի պատգամներից մեկն է:

Անի Սահակյան