«Ռազմավարական երկխոսություն․ Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևը» համաժողով Վարշավայում՝ նվիրված ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության հնարավորություններին

Լուրեր

05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարշավայում հոկտեմբերի 6-7-ը տեղի է ունեցել «Ռազմավարական երկխոսություն․ Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևը» (Strategic Dialogue – Armenia – NATO’s Eastern Flank) համաժողովը՝ լեհական Մերոշևսկի կենտրոնի (Juliusz Mieroszewski Centre for Dialogue) և հայկական Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ՝ ՆԱՏՕ-ի Գիտությունը խաղաղության և անվտանգության համար ծրագրի (NATO Science for Peace and Security Programme) աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են փորձագետներ, գիտնականներ և լրագրողներ Լեհաստանից, Հայաստանից, Բուլղարիայից, Լատվիայից, Ֆինլանդիայից, Չեխիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից։

Սա առաջին նմանատիպ միջոցառումն էր, որտեղ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները քննարկվել են տարածաշրջանային այլ հետխորհրդային պետություններից առանձին՝ շեշտը դնելով Հայաստանի հետ առնչվող հարցերի ու խնդիրների վրա։

Քննարկվել են, մասնավորապես, տարածաշրջանային իրավիճակն ու Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները, ինչպես նաև մտահոգությունը, թե որքանով են երկարատև և անշրջելի այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերջին երկու-երեք տարիներին և ուղղված են արևմտյան երկրների ու կառույցների հետ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Այստեղ հարցերից մեկը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բնույթն ու հնարավորություններն էին՝ նկատի ունենալով Հայաստանի՝ ֆորմալ առումով այլ անվտանգային ինտեգրացիոան կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ լինելը:

Անդրադարձ է եղել նաև հարցերի, թե որոնք են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության համատեքստում հիմնական մարտահրավերներն ու հնարավոր մեխանիզմները, որոնք թույլ կտան ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը, այդ թվում՝ Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքների համատեքստում և սպասվող ընտրությունների ֆոնին: Այս համատեքստում կարևորվել է Մոլդովայի ընտրությունների փորձը, որտեղ եվրոպական ինտեգրման ձգտող կուսակցության հաղթանակը, Ռուսաստանի ակտիվ տեղեկատվական միջամտության և հիբրիդային մեխանիզմների կիրառման պայմաններում, հնարավոր է եղել միայն ԵՄ-ի ակտիվ աջակցության շնորհիվ: Նշվել է, որ Հայաստանը նույնպես նման աջակցության կարիք ունի։

Նշվել է նաև Արևելյան Եվրոպայում, հատկապես Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի կիբերանվտանգության կենտրոնների ստեղծման փորձը (National Cyber Security Centre՝ Լիտվայում, Centre of Excellence for Cyber Defence Cooperation՝ Էստոնիայում), որոնց հետ համագործակցությունը կարող է օգտակար լինել հայկական կողմի համար:

Համաժողովի ընթացքում ընդգծվել է, որ USAID-ի փակման ֆոնին հայկական անկախ լրատվամիջոցները հայտնվել են ճգնաժամի առջև, նկատելի է ակտիվ ռուսական միջամտություն և նոր տեղեկատվական ռեսուրսների ստեղծում ռուսական կամ «անհայտ» ծագման միջոցներով, ինչը, ըստ մասնակիցների, խիստ վտանգավոր է, և դրան կարելի է հակադարձել միայն անկախ ու որակյալ մեդիային ակտիվ աջակցությամբ:

Միջոցառման եվրոպացի մասնակիցները կարևորել են ՌԴ-ից Հայաստանի էներգետիկ կախվածության թուլացումը, միաժամանակ, ընդգծվել է, որ Հայաստանը դուրս է մնացել Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի ծրագրից (Black Sea Energy), որը Վրաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կապելու է Եվրամիության հետ: Հայաստանի դեպքում սա թույլ կտար ըստ պահանջի և՛ արտահանել (քանի որ երկիրն ունի կուտակված արևային էներգիայի պաշար), և՛ ներկրել անհրաժեշտ էլետրաէներգիան՝ կայունացնելով երկրի էլեկտրական ցանցը և նվազեցնելով կորուստները:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, դրանց նվիրված պանելային քննարկումների ժամանակ Հայաստանին առնչվող խնդիրների ընկալվող առաջնահերթությունը հիմնականում ներկայացվել է տարածաշրջանային օրակարգի համատեքստում: Համաժողովի հայ մասնակիցները նշել են, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կորցրել է ինքնուրույն բնույթը և դարձել Ադրբեջանի արտաքին քաղաքականության պատանդը: Թուրքիան ներկայացնող մասնակիցներն էլ նշել են, որ հայ-ադրբեջանական գործընթացում կողմերը հասել են զգալի առաջընթացի, և հենց Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վերջնական լուծումից է կախված նաև հայ-թուրքական վերջնական կարգավորումը (սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և այլն): Նշվել է նաև, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանի հետ կապված Ադրբեջանի պահանջը համապատասխանում է նաև Թուրքիայի մոտեցումներին (խոսքը Անկախության հռչակագրի հղման մասին է, որի 11-րդ կետը հիշատակում է «Արևմտյան Հայաստան» եզրը), սակայն թուրքական կողմն այդ հարցում գործում է Ադրբեջանի միջոցով և իր կողմից ոչ մի պահանջ չի դնում:

Հայ փորձագետները, սակայն, ընդգծել են, որ հայ-թուրքական հարաբերությունները և դրանց զարգացումը պետք է տարանջատել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից, և որ հայ-թուրքական քաղաքական կարգավորումն ու արձանագրվող դրական արդյունքները կարող են միայն դրական ազդել հայ-ադրբեջանական գործընթացի վրա: Նշվել է նաև, որ առանց հայ-թուրքական կարգավորոման անհնար է պատկերացնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացումը, և որ հայ-թուրքական կարգավորումը ոչ միայն Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացման բանալին է, այլ նաև առանց դրա անհնար է նույնը Կենտրոնական Ասիայում և արդյունավետ առևտրատնտեսական համագործակցությունը Արևելք-Արևմուտք գծով:

Քննարկումների ընթացքում ընդգծվել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը քաղաքական՝ միջպետական գործընթաց է, և որ այդ շրջանակում կարող են քննարկվել միայն սահմանների բացման, ապաշրջափակման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական հարաբերություններին առնչվող այլ հարցեր: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, ապա այն չի կարող դիտարկվել այդ կարգավորման մաս, և քանի որ պատմական այս փուլում կողմերի դիրքորոշումները տարբերվող են, այն լինելու է ոչ թե միջպետական քաղաքական կարգավորման, այլ հասարակությունների ապագա հաշտեցման գործընթացի մաս, երբ քաղաքական կարգավորումը նաև համապատասխան կառուցողական մթնոլորտ կստեղծի:

Միջոցառման թուրք մասնակիցները, միաժամանակ, նշել են, որ վերջին տասնամյակներում այս թեմայի շուրջ քնննարկումները Թուրքիայում ավելի ազատ են դարձել, հասանելի է մեծ քանակությամբ գրականություն, այդ թվում՝ Հայոց ցեղապասնության փաստը ճանաչող, և որ նախկինում անհնար էր պատկերացնել Էրդողանի ուղերձները ապրիլի 24-ի նախօրյակին։

Անդրադարձ է եղել նաև Կարս-Դիլուջու-Նախիջևան երկաթգծի կառուցմանն ու տարածաշրջանային այլ կոմունիկացիայիների շահագործման արդյունքում Եվրոպա-Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա կապի հաստատման խնդրին: Հայկական կողմը նշել է, որ թուրքական և ադրբեջանական հայտարարություններն ու կոմունիկացիոն ծրագրերը բավականին պոպուլիստական են և անտեսում են աշխարհագրական ու քաղաքական տարբեր գործոններ: Որպես օրինակ նշվել է Կարս-Նախիջևան-Բաքու երկաթուղին, որը թեև թուրքական ու ադրբեջանական պաշտոնական հայտարարություններում նշվում է որպես Թուրքիա-Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի միջև կարճագույն ճանապարհ, սակայն առկա բոլոր այլընտրանքները (Կարս-Ախալքալաք-Բաքու, Կարս-Գյումրի-Ալավերդի-Թբիլիսի-Բաքու, ինչպես նաև հնարավոր՝ Կարս-Վանաձոր-Ֆիոլետովո-Ղազախ-Բաքու) ավելի կարճ են:

Եզրափակելով՝ համաժողովի ժամանակ նշվել է, որ Հայաստանը գտնվում է պատմական փուլում, որը հնարավորություններ է ընձեռում ակտիվացնել և ուժեղացնել իր հարաբերություններն Արևմուտքի, ինչպես նաև կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ: Միաժամանակ, հայկական կողմին հարկավոր է ավելի ակտիվ աջակցություն թե՛ ՆԱՏՕ-ի հետ ինստիտուցիոնալ համագորցակցության հարցում, թե՛ լուծումներ, որոնք կարող են նպաստել գրանցված միտումների ամրապնդմանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ինչը պահանջում է թուրքական կողմից ավելի վճռական ու համարձակ քաղաքականություն, ինչպես նաև հիբրիդային մարտահրավերների դեմ պայքարում ակտիվ աջակցություն, ինչն ավելի կարևոր է 2026 թվականին Հայաստանում նախանշված ընտրությունների և հնարավոր արտաքին միջամտությունների համատեքստում: