Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գալոյան եղբայրներ փողոցում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Հաղորդվում է, որ Զարոբյան–Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: