Պուտինը ստորագրել է Խոշտանգումների դեմ եվրոպական կոնվենցիայից ՌԴ-ի դուրս գալու մասին օրենքը

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով չեղարկվում է «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» Եվրոպական կոնվենցիայի գործողությունը երկրում։ Պետդուման համապատասխան օրենքը հաստատել էր սեպտեմբերի 17-ին։ Պուտինն օրենքը քննարկման էր ներկայացրել սեպտեմբերի 8-ին, գրում է Meduza-ն։

Չեղյալ են հայտարարվել նաև Կոնվենցիայի արձանագրությունները, որոնք Ռուսաստանը ստորագրել էր 1996 թվականի փետրվարին Ստրասբուրգում և վավերացրել 1998 թվականի մարտին։

Բացատրական գրության մեջ նշվում է, որ կոնվենցիայից դուրս գալու որոշումը պայմանավորված է նրանով, որ «Եվրոպայի խորհուրդը խոչընդոտում է Ռուսաստանի Դաշնությունից նոր անդամի ընտրությունը Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում», և 2023 թվականի դեկտեմբերից Մոսկվան հնարավորություն չունի լիիրավ մասնակցել այս մոնիթորինգի մեխանիզմի աշխատանքներին։

Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը նշել է, որ Ռուսաստանի դուրս գալը կոնվենցիայից «առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս է եկել համապատասխան եվրոպական ինստիտուտներից»։

«Այս առումով մենք քննարկում ենք այս կոնվենցիան չեղյալ հայտարարելու հարցը, բայց մենք շարունակում ենք մնալ բոլոր մյուս միջազգային կոնվենցիաների կողմ, որոնք, մասնավորապես, նպատակ ունեն կանխել խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կիրառումը»,- ասել է նա։

Խոշտանգումների կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիան ընդունվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1987 թվականին: Ռուսաստանը վավերացրել է այն 1996 թվականին, երբ դարձել է Խորհրդի անդամ: Ռուսաստանի կառավարությունը առաջարկել էր դուրս գալ կոնվենցիայից օգոստոսի վերջին:

«Первый отдел» իրավապաշտպան նախագծի համաձայն՝ կոնվենցիայից դուրս գալուց հետո Ռուսաստանն այլևս պարտավորված չի լինի թույլ տալ միջազգային տեսուչներին մուտք գործել իր բանտեր, իսկ ռուս բանտարկյալներն այլևս չեն կարողանա բողոքներ ներկայացնել Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտե։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի