Ադրբեջանում տրանսպորտի սակագների բարձրացումը դժգոհության ալիք է առաջացրել հանրության շրջանում

Լուրեր

16.07.2026 | 12:17
ԱՄՆ-ն և ՀՀ-ն այս համաձայնագրով հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:10
ԱՄՆ շուկա հայկական գյուղմթերքի մուտքի հարց է քննարկվել // Շոգը մի փոքր կնահանջի․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 12:00
Թրամփը հայտնել է, որ Իրանն ազատ է արձակել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն
16.07.2026 | 11:56
Վաղարշյանի միջադեպի գործով ևս մեկ ձերբակալված կա. կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել
16.07.2026 | 11:51
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
16.07.2026 | 11:39
Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվել Ուրուգվայի Սենատում
16.07.2026 | 11:30
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան
16.07.2026 | 11:21
Արգենտինայի հավաքականի հանդերձարանը` Անգլիայի դեմ խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 11:10
Զելենսկին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը
16.07.2026 | 11:05
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
16.07.2026 | 10:56
Աշխատավարձերի հափշտակության սխեմա․ ՀԿԿ-ի բացահայտումը՝ «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսությունում
16.07.2026 | 10:44
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել՝ Բահրեյնի ու Քուվեյթի ամերիկյան բազաները թիրախավորելով
16.07.2026 | 10:36
Նավթի գները նվազել են
16.07.2026 | 10:24
Հայկական գյուղմթերքը ԱՄՆ շուկա արտահանելու հարցեր են քննարկվել Վաշինգտոնում
16.07.2026 | 10:14
Արման Ծառուկյանը չի բացառել մասնակցությունն Օլիմպիական խաղերին
Բոլորը

Ադրբեջանում հասարակական տրանպորտի ուղեվարձը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարության կոլեգիան սահմանել է ավտոբուսային երթուղիների և մետրոյի ուղևորափոխադրումների նոր սակագներ։

Մետրոյով և անկանխիկ վճարմամբ ավտոբուսներով ուղևորությունը կարժենա 60 գյապիկ՝ նախկին 50-ի փոխարեն: Նոր գները կգործեն Բաքվի, Սումգայիթի, Աբշերոնի և մի շարք շրջանների երթուղիների համար։ Այս սակագներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից։

Նոր սակագները կգործեն Բաքվի վարչական տարածքում քաղաքային, արվարձանային և գյուղական երթուղիներում աշխատող ավտոբուսների համար, որտեղ վճարները  ընդունվում են միայն անկանխիկ վճարման միջոցներով, ինչպես նաև էլեկտրաէներգիայով կամ սեղմված բնական գազով  աշխատող ավտոբուսների համար։

Նշվում է, որ այս փոփոխությունը սկզբնապես կազդի Ադրբեջանի մայրաքաղաքի առկա երթուղային ցանցի մոտ 30%-ի վրա, որը համապատասխանում է վերը նշված պահանջներին: Գնի փոփոխությունը չի տարածվի այն երթուղիների վրա, որոնք չեն համապատասխանում այդ պահանջներին։

Սակագնի փոփոխությունը կվերաբերի նաև Բաքու-Սումգայիթ, Բաքու-Ապշերոն, Սումգայիթ-Ապշերոն և այլ քաղաքներ ու շրջաններ կանոնավոր ավտոբուսային երթուղիներին: Այս փոփոխությունը կվերաբերի միայն 2025 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված էլեկտրաէներգիայով, սեղմված բնական գազով կամ դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսներին, որտեղ սակագները վճարվում են անկանխիկ միջոցներով։

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր ֆեյսբուքյան էջում քննադատել է սակագների բարձրացումը։

«Մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են։ Նրանք գլուխները ջարդում են՝ կոռուպցիայի միջոցով դատարկված բյուջեն լցնելու համար։ Կրկին բարձրացնում են մետրոյի և ավտոբուսի սակագները (վերջին անգամ մեկ տարի առաջ էր)»,- նշել է Քերիմլին։

Նա հավելել է՝ զգացվում է, որ արտասահմանում սովորած «բարեփոխիչների» թիմ է աշխատում։

«Տեսնո՞ւմ եք, թե որքան հնարամիտ են նրանք խաբում մարդկանց։ Շատերը նույնիսկ կողջունեն մետրոյի և ավտոբուսի ուղեվարձը 10 կոպեկով բարձրացնելը։ Ի վերջո, «բարեփոխիչները» տարածեցին ապատեղեկատվություն և վախեցրին մարդկանց, որ ուղեվարձը կկազմի 1 մանաթ։ «Բարեփոխիչների» երկրորդ «ստեղծարար գյուտը». մետրոյի և ավտոբուսի ուղեվարձն այս անգամ բարձրացվել է 10 կոպեկով։ Իրականում, ընդամենը մեկ տարվա ընթացքում մետրոյի և ավտոբուսի ուղեվարձը բարձրացել է 50 տոկոսով։ Փաստն այն է, որ մետրոյի և ավտոբուսի ուղեվարձը, որը մինչև 2024 թվականի հունիսը 40 կոպեկ էր, սկզբում բարձրացավ մինչև 50 կոպեկ, իսկ հիմա՝ մինչև 60 կոպեկ, այսինքն՝ ճիշտ 50 տոկոսով (40 կոպեկից մինչև 60 կոպեկ)։ Նրանք ժողովրդին ծանրաբեռնում են փոքր չափաբաժիններով՝ մեկը մյուսի հետևից։Կարծում եք՝ նրանց իսկապես հաջողվե՞ց խաբել ժողովրդին, թե՞ ժողովուրդը գիտակցում է, որ ռեժիմը նրանցից փող է վերցնում և թալանում»,- նշել է գործիչը։

Հավելենք, որ սոցցանցերում ևս սականգների բարձրացումը բուռն դժգոհություններ էառաջացրել։

«Դա շատ լավ տնտեսական ռազմավարություն է՝ փոխհատուցելու ձախողված տնտեսության հետևանքով պետական ​​բյուջեին պատճառված վնասը անմիջապես քաղաքացիների գրպաններից»,- նշել է օգտատերերից մեկը։

Մեկ ուրիշն էլ գրել է․ «Թող չորանան ձեր մատները, որոնք ստորագրեցին որոշումը, դուք չեք կայացրել ոչ մի որոշում, որը կուրախացներ այս ազգին։ Աստված ինքը թող վարձատրի ձեզ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի