Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին և նրա ​​պետանվտանգության նախկին ղեկավարին պարտավորեցրել է պետբյուջե վերադարձնել 3,3 միլիոն դոլար

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության հայցը և Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և Պետական ​​անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային պարտավորեցնել՝ բյուջե վերադարձնել մինչև 9 միլիոն լարի (մոտավորապես 3,3 միլիոն դոլար): Դատավոր Ալեքսանդր Գզիրիշվիլին որոշումը հրապարակել է սեպտեմբերի 29-ին, գրում է Эхо Кавказа-ն։

Սաակաշվիլին և Ջանաշիան դատապարտվել են, այսպես կոչված «բաճկոնների գործով»՝ բյուջետային միջոցների խոշոր չափերի հափշտակության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ համագործակցելով և չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը։

«Բոլորի համար պարզ է, որ դատական ​​համակարգը ենթարկվում է Իվանիշվիլիի հրամաններին: Նրանք ասում են, որ Սաակաշվիլին պետք է փոխհատուցի, օրինակ, Դոնալդ Թրամփին Վրաստանում հյուրընկալելու կամ Վացլավ Հավելի գերեզմանին ծաղիկներ դնելու ծախսերը: Ի՞նչ է սա նշանակում: Մենք բազմիցս տեսել ենք ընտրողական, քաղաքական դրդապատճառներով և լիովին անհիմն որոշումներ Սաակաշվիլիի գործերով: Հիմա նրանք ֆինանսական հետապնդումներն են ավելացրել դրան, ուզում են նրան ներառել պարտապանների գրանցամատյանում: Որտեղ էլ մենք բողոքարկենք, նույն դատավորներն են մեզ սպասում»,- հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան։

2025 թվականի մարտի 12-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 8 տարի ժամկետով ազատազրկման,  Թեյմուրազ Ջանաշիային՝ տուգանել 300,000 լարիով։ Հետագայում ֆինանսների նախարարությունը քաղաքացիական հայց է ներկայացրել՝ մեղադրյալներից գումարը հետ ստանալու համար, որը, ըստ նախարարության, կազմում է 9 միլիոն լարի։

Սեպտեմբերի 29-ին Վերաքննիչ դատարանը կլսի նաև պաշտպանության կողմի բողոքը «բաճկոնի գործով» դատավճռի դեմ, ինչպես նաև մեղադրողի հակընդդեմ բողոքը։ Մեղադրող կողմը պահանջում է Թեյմուրազ Ջանաշիայի համար տուգանքը փոխարինել ազատազրկմամբ։

Նախկին դատավճիռների համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլին բանտում կմնա մինչև 2034 թվականի ապրիլի 1-ը։ Նա և իր կուսակցությունը բոլոր դատավճիռները համարում են քաղաքականապես մոտիվացված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի