Զելենսկին և Թրամփը հանդիպում են անցկացնում
Քաղաքականություն
23.09.2025 | 22:44
Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները հանդիպում են անցկացնում և պատասխանում լրագրողների հարցերին:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին աջակցության համար և համաձայնել ԱՄՆ նախագահի՝ Եվրոպային ուղղված կոչին՝ դադարեցնել Ռուսաստանից ռուսական էներգառեսուրսների գնումը:
Մամուլի համար բաց հատվածը շարունակվել է մի քանի րոպե, որից հետո նախագահները շարունակել են շփումը փակ դռների հետևում: