«Հանրապետություն» խմբակցությունն առաջարկում է փոխել «խորհրդային անցյալը խորհրդանշող» Լենինգրադյան փողոցի անունը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցն անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ։ 

Լենինգրադյան փողոցն անունը ստացել է խորհրդային շրջանում՝ ի պատիվ Լենինգրադ քաղաքի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության դրված նախագծի hիմնավորման մեջ նշվում է, որ Լենինգրադյան փողոցը մինչ օրս կրում է խորհրդային անցյալը խորհրդանշող անվանում։ 

«Անգամ Ռուսաստանի Դաշնությունում արդեն տարիներ շարունակ Լենինգրադ անվանումը որպես վարչատարածքային միավոր գոյություն չունի (քաղաքն արդեն վերանվանվել է Սանկտ Պետերբուրգ)»,- ասվում է հիմնավորման մեջ:

Նախագծի հեղինակները շեշտում են, որ Քըրք Քըրքորյանը երբեք անձամբ չէր մասնակցում իր անունով որևէ հաստատության բացման և միայն մեկ անգամ է այցելել Հայաստան։

Նշված է նաև, որ 1990-ականներին ստեղծված «Լինսի» բարեգործական հիմնադրամի միջոցով 2001-2011 թվականներին Հայաստանը ստացել է շուրջ մեկ միլիարդ դոլարի աջակցության փաթեթ։

«Հիմնադրամի միջոցով իրականացվել են՝

  • ՀՀ մի շարք մարզերում և Երևանում ավելի քան 450 կմ ճանապարհների կապիտալ վերակառուցում,
  • ավելի քան 300 դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգում,
  • հիվանդանոցների, բուժկետերի, մշակույթի տների վերանորոգում  և   վերազինում,
  • սոցիալական տների կառուցում Ստեփանակերտում՝ արցախյան պատերազմի ընթացքում բնակարանազուրկ մնացածների համար,
  • ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական սարքավորումների մատակարարում բժշկական և կրթական հաստատություններին»,- նշվում է «Հանրապետություն» խմբակցության հեղինակած նախագծի հիմնավորման մեջ։

Նշենք, որ նախագիծը մշակվել է խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և անդամներ Մհեր Բեջանյանի, Հայկ Սահակյանի, Արմեն Մկրտչյանի, Հարություն Մանվելյանի, Գոհար Բալդրյանի, Նելլի Ղարդյանի, Լինա Ղշյանի կողմից։

Այս պահին նախագծին կողմ է քվեարկել 75 քաղաքացի, դեմ՝ 3-ը։ Նախագիծը դիտվել է 362 անգամ, իսկ քվեարկությունը կավարտվի սեպտեմբերի 25-ին։ Հաջորդիվ նախագիծը կընդգրկվի ավագանու նիստի օրակարգ։

Արփի Հակոբյան