Հայտնաբերվել է 458 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Լուրեր

02.11.2026 | 09:50
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5533 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 162 ավտոմեքենա։

«Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 211 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 242 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 12, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1258, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 24, վարելու ընթացքում ծխելու՝ 565, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 401, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 370 և 1769 այլ իրավախախտում։ 144 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 135-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 101-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 93-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 80 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13686 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 297 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 247 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 508, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 46, չամրակապված վարելու՝ 3465, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 160, վարելու ընթացքում ծխելու՝ 525, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 618, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 73, արագության գերազանցման՝ 2034 և 3450 այլ իրավախախտում։ 408 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1003-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 898-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 39 բեռնատար, 191-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 47 անձ»,- ասված է հաղորդագրությունում։