Անթալիայի շուկայում պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 12:17
ԱՄՆ-ն և ՀՀ-ն այս համաձայնագրով հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:10
ԱՄՆ շուկա հայկական գյուղմթերքի մուտքի հարց է քննարկվել // Շոգը մի փոքր կնահանջի․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 12:00
Թրամփը հայտնել է, որ Իրանն ազատ է արձակել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն
16.07.2026 | 11:56
Վաղարշյանի միջադեպի գործով ևս մեկ ձերբակալված կա. կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել
16.07.2026 | 11:51
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
16.07.2026 | 11:39
Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվել Ուրուգվայի Սենատում
16.07.2026 | 11:30
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան
16.07.2026 | 11:21
Արգենտինայի հավաքականի հանդերձարանը` Անգլիայի դեմ խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 11:10
Զելենսկին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը
16.07.2026 | 11:05
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
16.07.2026 | 10:56
Աշխատավարձերի հափշտակության սխեմա․ ՀԿԿ-ի բացահայտումը՝ «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսությունում
16.07.2026 | 10:44
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել՝ Բահրեյնի ու Քուվեյթի ամերիկյան բազաները թիրախավորելով
16.07.2026 | 10:36
Նավթի գները նվազել են
16.07.2026 | 10:24
Հայկական գյուղմթերքը ԱՄՆ շուկա արտահանելու հարցեր են քննարկվել Վաշինգտոնում
16.07.2026 | 10:14
Արման Ծառուկյանը չի բացառել մասնակցությունն Օլիմպիական խաղերին
Բոլորը

Թուրքիայում՝ Անթալիայի Դեմրե շրջանում գտնվող մրգի և բանջարեղենի մեծածախ շուկայում պայթյուն է տեղի ունեցել։ Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ժամը 15:00-ի սահմաններում Դեմրեի մեծածախ շուկայում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Կոտրվել են շուկայի պատերը, շրջակա տարածք են թափվել բազմաթիվ աղյուսներ և բետոնե բեկորներ։

Միաժամանակ, Անադոլու գործակալությունը հաղորդում է, որ չորս մարդ վիրավորվել է, DHA-ն իր հերթին հաղորդում է մեկ զոհի մասին։

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ մեկ մարդ մահացել է, սակայն դա դեռևս հստակ չէ»,- հայտարարել է Անթալիայի մեծածախ առևտրի գործակալների ասոցիացիայի նախագահ Նևզաթ Աքջանը։

Աշխատանքներ են տարվում պայթյունի պատճառը պարզելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի