Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. 5 անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։

«ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ոստիկանության վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակել է ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված և իրեն վստահված 2,236,784 ՀՀ դրամին համարժեք 5,082 լիտր ավտոբենզինի կտրոններն ու կատարել պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձի կողմից կազմվել են ծառայողական տրանսպորտային միջոցների՝ կեղծ տվյալներ պարունակող ելքի ուղեգրեր առ այն, թե իբր 2024 թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենաները շուրջ 43.000 կիլոմետր ավել են երթևեկել, որի պայմաններում պաշտոնյան յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1.953.620 ՀՀ դրամին համարժեք 4,247 լիտր ավտոբենզինի կտրոն:

Բացի այդ, վերը նշված պաշտոնյան 2022-2024 թթ. ընթացքում հափշտակել և ոստիկանության ծառայողի միջոցով Երևանում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին է փոխանցել ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված 240 լիտր ավտոբենզինի կտրոն, իսկ 2023-2024 թթ. ընթացքում յուրացման եղանակով հափշտակել և ոստիկանության մեկ այլ ծառայողի է վաճառել իրեն վստահված ևս 320 լիտր ավտոբենզինի կտրոն:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն պաշտոնատար անձը 2021-2022 թթ. ընթացքում այլ հաստատություն գործուղված ոստիկանության ծառայողին հանձնարարել է ստորագրել իր կողմից կազմված ելքի կեղծ ուղեգրեր առ այն, թե իբր այդ ժամանակահատվածում նշված ոստիկանը հաճախել է աշխատանքի, որի արդյունքում վերջինիս անվամբ դուրս է գրվել և յուրացման եղանակով հափշտակվել ընդհանուր 275 լիտր ավտոբենզինի կտրոն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև ոստիկանության ևս 3 ծառայողի ու ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին:

Պատճառված ավելի քան 2 մլն ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է ՀԿԿ-ի տարածած հաղորդագրությունում։