Պորտուգալիան նույնպես պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը։ Սեպտեմբերի 21-ի ուշ երեկոյան այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Պաուլու Ռանժելը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Պորտուգալիան աջակցում է լուծմանը, որը ենթադրում է երկու պետությունների ստեղծում՝ որպես արդար և երկարատև խաղաղության միակ ուղի (պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ)»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, Ռանժելը շեշտել է Պորտուգալիայի հանձնառությունը՝ ճանաչելու Իսրայել պետության գոյության իրավունքը: Նա նաև նշել է «պորտուգալացի և իսրայելցի ժողովուրդների միջև հատուկ բարեկամությունը» և ասել, որ Լիսաբոնը դատապարտում է «ՀԱՄԱՍ»-ի կողմից հոկտեմբերի 7-ին կատարված «սարսափելի ահաբեկչական հարձակումները»։

Դիվանագետը նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել իսլամիստ զինյալների կողմից պահվող իսրայելցի պատանդներին և զոհված պատանդների մարմինները վերադարձնել իրենց ընտանիքներին՝ կրկնելով հակասեմականության ցանկացած դրսևորման դեմ պայքարելու իր կոչը:

Հավելենք, որ երեկ ավելի վաղ Կանադան, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան էին հայտարարել Պաղեստին պետության ճանաչման մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը շեշտել էր, որ երկու պետությունների լուծումը «ՀԱՄԱՍ-ի  համար պարգև չէ, քանի որ դա նշանակում է, որ ՀԱՄԱՍ-ն ապագա չունի, դեր չունի կառավարությունում, դեր չունի անվտանգության մեջ»: Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նմանատիպ հայտարարություններ էին արել։

Մի շարք այլ արևմտյան երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Բելգիան, Մալթան և Լյուքսեմբուրգը, հայտարարել են Պաղեստինի պետությունը ճանաչելու իրենց մտադրության մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ:

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը քննադատել է Կանադայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումը՝ որպես քայլ, որը «չի օգնի ոչ մի պաղեստինցու», «չի օգնի ազատել ոչ մի պատանդի» և «չի օգնի համաձայնության հասնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, իր հերթին, հայտարարել է Արևմտյան ափին հրեական բնակավայրերն ընդլայնելու մտադրության մասին։

«Ես հստակ ուղերձ ունեմ այն ​​առաջնորդներին, որոնք հոկտեմբերի 7-ի սարսափելի կոտորածից հետո ճանաչում են Պաղեստինի պետությունը. դուք հսկայական պարգև եք տալիս ահաբեկչության։Եվ ես ևս մեկ ուղերձ ունեմ ձեզ համար. դա տեղի չի ունենա: Պաղեստինյան պետություն չի ստեղծվի Արևմտյան ափին»,- ասել է նա:

Ավելի վաղ կաբինետի հերթական նիստի ժամանակ Նեթանյահուն հայտարարել էր, որ Պաղեստին պետության ստեղծումը վտանգ է ներկայացնում Իսրայելի գոյության համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի