Կանադան պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետությունը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադան կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտոնապես ճանաչելով Պաղեստին պետությունը, ինչը էական շրջադարձ է երկրի արտաքին քաղաքականության մեջ։ Նախկինում Կանադան ասում էր, որ նման ճանաչում կկատարվի միայն Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների միջև բանակցված խաղաղության համաձայնագրից հետո, հայտնում է The globe and mail-ը։

Հայտարարությունում վարչապետ Մարկ Քարնին ասել է, որ Կանադան այլևս չի կարող սպասել, քանի որ «երկու պետություն» լուծման կենսունակությունը քայքայվում է։

«Իսրայելի ներկայիս կառավարությունը մեթոդական կերպով աշխատում է՝ կանխելու Պաղեստին պետության ստեղծման հնարավորությունը», -ասել է Քարնին։

Նա հավելել է, որ այժմ Իսրայելի կառավարության բացահայտ քաղաքականությունն է՝ «ոչ մի պաղեստինյան պետություն»․ «Այս համատեքստում է, որ Կանադան ճանաչում է Պաղեստին պետությունը և առաջարկում է իր միջնորդությունը՝ կառուցելու խաղաղ ապագայի հույսը ինչպես Պաղեստին պետության, այնպես էլ Իսրայել պետության համար»։

Կանադայի այս որոշումը համընկնում է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նմանատիպ քայլերի հետ՝ երկրներ, որոնք նույնպես ճանաչում են Պաղեստին պետությունը։ Դրանք բոլորը G7 խմբի անդամներ են, ինչը մեծացնում է միջազգային աջակցությունը Պաղեստինի՝ պետություն դառնալու ձգտմանը։

Ավստրալիան և Բելգիան նույնպես ակնկալվում է, որ ճանաչման մասին կհայտարարեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս շաբաթ կայանալիք նստաշրջանից առաջ կամ դրա ընթացքում Նյու Յորքում։

Քարնին նաև մերժել է այն տեսակետը, որ Պաղեստինի ճանաչումը օգնում է ՀԱՄԱՍ-ին․ «Պաղեստին պետության ճանաչումը, որն առաջնորդում է Պաղեստինյան Ինքնավարությունը, զորացնում է նրանց, ովքեր ձգտում են խաղաղ համակեցության և ՀԱՄԱՍ-ի վերջի։ Սա որևէ կերպ չի արդարացնում ահաբեկչությունը և ոչ էլ պարգև է դրա համար»։

ԱՄՆ-ը Թրամփի նախագահության օրոք կտրուկ դեմ է եղել Պաղեստինի ճանաչմանը, պնդելով, որ դա օգնում է ՀԱՄԱՍ-ին և խափանում խաղաղության հնարավորությունը։ Անցած ամիս ԱՄՆ-ը չեղարկել էր վիզան, որը պետք է հնարավորություն տար Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին մասնակցել այդ համաժողովին։ Նա ելույթ կունենա տեսակապով։