Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստվում է հայտարարել Պաղեստին պետության ճանաչման մասին

Լուրեր

02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը կիրակի օրը պատրաստվում է հայտարարել, որ երկիրը պաշտոնապես ճանաչում է Պաղեստին պետությունը։ Ստարմերի այս որոշումը խիստ քննադատության է արժանացել Իսրայելի կառավարության, Գազայում պահվող պատանդների ընտանիքների, ինչպես նաև նրա որոշ քաղաքական ընդդիմախոսների՝ հատկապես պահպանողականների կողմից, փոխանցում է BBC-ն։

Ամռան ընթացքում մի շարք արևմտյան երկրներ՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան, Կանադան, Ավստրալիան, Բելգիան, հայտարարել են, որ պատրաստվում են ճանաչել Պաղեստին պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանի ընթացքում, որը մեկնարկում է երկուշաբթի։

Թրամփի վարչակազմը դեմ է այս քայլին, ինչպես նաև Իսրայելը։

Այս տարվա հուլիսին Ստարմերը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Իսրայելը չկատարի մի շարք պայմաններ, այդ թվում՝ չհամաձայնի հրադադարի Գազայի հատվածում և չընդունի երկարաժամկետ խաղաղ գործընթացի շրջանակում Պաղեստին պետության ստեղծման հանձնառությունը՝ Իսրայելի կողքին գոյակցելու ձևով։

Իսրայելի ղեկավարությունը պատերազմի սկզբից ի վեր բացառել է նման հնարավորությունը։ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Պաղեստին պետության ճանաչումը նշանակում է «պարգևատրել ահաբեկչությունը»։

Երբ հուլիսի վերջին Ֆրանսիան հայտնեց իր մտադրության մասին՝ ճանաչել Պաղեստին պետությունը, Նեթանյահուն նամակ ուղարկեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, մեղադրելով նրան «հակասեմականության կրակը բորբոքելու» համար։

«Սա դիվանագիտություն չէ, սա հանդարտեցում է», -ասել էր Նեթանյահուն։

Ի պատասխան՝ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր․ «Ներկայիս ժամանակները պահանջում են լրջություն և պատասխանատվություն, ոչ թե շփոթություն ու մանիպուլյացիաներ»։

Դաունինգ սթրիթի (ՄԲ կառավարության նստավայրը) որոշումը, կարծես, չի համապատասխանում ԱՄՆ-ի դիրքորոշմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Պաղեստին պետության ճանաչումը կարող է խրախուսել ՀԱՄԱՍ-ին։ Մեծ Բրիտանիա պետական այցի ավարտին, Թրամփը միայն նշել էր, որ այս հարցում «որոշ տարաձայնություններ» ունի Ստարմերի հետ՝ հավելելով, որ դա իրենց միջև եղած «փոքրաթիվ տարաձայնություններից մեկն» է։

Պաղեստին պետության ճանաչման որոշումը լուրջ շրջադարձ է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության մեջ։ Վերջին տարիներին երկրի տարբեր կառավարություններ հետևողականորեն հայտարարել են, որ ճանաչումը պետք է տեղի ունենա խաղաղ գործընթացի շրջանակում և ճիշտ պահին։

Սակայն ներկայիս կառավարությունը պնդում է, որ Մեծ Բրիտանիան կրում է բարոյական պատասխանատվություն, և երկարաժամկետ խաղաղության հույսը պահպանելու համար անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր։