Էստոնիան հայտնել է, որ ռուսական երեք կործանիչներ խախտել են երկրի օդային տարածքը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ռուսական երեք ՄիԳ-31 կործանիչներ Ֆիննական ծոցի Վայնդլո կղզու մոտ շուրջ 12 րոպեով մտել են Էստոնիայի օդային տարածք։ Այս մասին հաղորդում է ERR-ը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կործանիչները թռիչքի պլան չեն ունեցել, դրանց տրանսպոնդերներն անջատված են եղել։ Նրանք նաև երկկողմանի կապ չեն ունեցել  Էստոնիայի ավիակարգավարների հետ։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոք ներկայացնելու և նոտա հանձնելու համար։

«Ռուսաստանն այս տարի չորս անգամ խախտել է Էստոնիայի օդային տարածքը, ինչն ինքնին անընդունելի է, բայց այսօրվա խախտումը, որի ժամանակ երեք կործանիչ մտել է մեր օդային տարածք, աննախադեպ դաժան է»,- ասել է արտաքին գործերի նախարար Մարկուս Ցախկնան։

Politico-ն էլ, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ ՆԱՏՕ-ն օդ է բարձրացրել իտալական F-35 կործանիչները՝ ի պատասխան օդային տարածքի խախտման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի