Արտոնյա՞լ է Արսեն Թորոսյանը․ ՊՊԾ-ն հատուկ տեսագրություն է տրամադրում ՔՊ-ականին, իսկ լրագրողին՝ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Պետական պահպանության ծառայության տեսախցիկները, որոնք տեղադրված են Հայաստանի կառավարության շենքի տարբեր հատվածներում՝ անվտանգության ապահովման նկատառումներով, ֆիքսել են կադրեր, որոնցում ՔՊ-ական Արսեն Թորոսյանն է։ Նա հատուկ ծառայության վերահսկողության ներքո գտնվող տեսախցիկների կադրերը հրապարակել էր՝ ապացուցելու, որ Կառավարության շենք մտնելիս անհետ կորած զինծառայողների հարազատների հետ կոնֆլիկտ չի ունեցել, ինչպես պնդել էր լրատվամիջոցներից մեկը։

Այստեղ, սակայն, ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք․ ինչպե՞ս է Փաշինյանի թիմակցի ձեռքում հայտնվել ՊՊԾ-ի տեսանկարահանումը։

Իսկ ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ ընթացակարգով է Արթուր Գասպարյանի ղեկավարած կառույցնԱրսեն Թորոսյանին տեսագրություններ տրամադրել։ Դեռ պատգամավորի կարգավիճակում թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացրած Թորոսյանը հակված չէր բովանդակային պատասխաններ տալ։

Պարզելու համար՝ արդյո՞ք ՊՊԾ-ն բոլոր քաղաքացիներին է, խնդրանքի դեպքում, տրամադրում կառավարության մուտք ու ելքի տեսագրությունները, դիմեցինք գերատեսչությանը։ Գրավոր հարցմամբ տեղեկացրել էինք կառավարությունում հավատարմագրված լինելու մասին և խնդրել տրամադրել հստակ օրվա տեսագրություն, որով ֆիքսվել է լրագրողի մուտքն ու ելքը ՀՀ կառավարության շենք։ ՊՊԾ պետը, անվտանգային մի շարք խնդիրներ մատնանշելով, մերժել է տեսագրության տրամադրումը։

ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանի անունից փոխանցված պատասխանում նշվում է, որ հայցվող տեսագրության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ կարող են բացահայտվել պետական պահպանության իրականացման գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդներն ու միջոցները։

ՊՊԾ պետի այսօրինակ պատասխանը տարակուսանք է առաջացնում։ Ինչպե՞ս է հնարավոր, որ նույն տեսախցիկի միջոցով նույն մուտքի և ելքի արձանագրած կադրերի տրամադրումը մի դեպքում կարող է առաջացնել անվտանգային խնդիրներ, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ։ Ստացվում է՝ հատկապես ՔՊ-ական պաշտոնյային տրամադրված տեսագրությունը, ՊՊԾ-ի ղեկավարության տրամաբանությամբ, չէր կարող բացահայտել պետական պահպանության իրականացման գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդներն ու միջոցները։ Արսեն Թորոսյանն իրեն տեսանյութի տրամադրումը, իսկ անկախ լրատվամիջոցին՝ մերժումը, խտրական մոտեցում չի համարում։

Երևանի մամուլի ակումբի պատվո նախագահ Բորիս Նավասարդյանը շեշտում է՝ պաշտոնյաներն արտոնյալ կարգավիճակ ունեն, այս դեպքում անկախ նրանից՝ օրենքը թո՞ւյլ է տալիս, թե՞ ոչ, բայց Թորոսյանին տրամադրվել են այդ կադրերը։

Ըստ Նավասարդյանի՝ ՊՊԾ-ի հիմնավորումն արժանահավատ չէ։ Եթե տեսագրության տրամադրումը կարող է հանգեցնել ՊՊԾ-ի կողմից իրականացվող անվտանգության ապահովման մեթոդների բացահայտմանը, ապա ստացվում է, որ վտանգելով թե՛ Փաշինյանի, թե՛ Կառավարության մյուս անդամների անվտանգությունը, ՊՊԾ-ն Արսեն Թորոսյանին տեսագրություն է տրամադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան