Տղայիս չեմ կարողանում տանել բժշկի․ ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինվորին մեկ ամիս է՝ չեն զորացրում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բանակ մեկնելու հենց հաջորդ օրը հոսպիտալում հայտնված զինծառայող Ավետիք Մաթևոսյանը բժշկակական փորձաքննության որոշմամբ ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելուց մեկ ամիս անց էլ պատշաճ բուժօգնություն չի ստանում։ Ըստ ընտանիքի՝ պատճառն այն է, որ Պաշտպանության նախարարությունը տղայի զորակոչման վերաբերյալ փաստաթղթերը դեռ չի տրամադրել։

Հիշեցնենք՝ զինծառայող Ավետիք Մաթևոսյանի խնդիրը Factor TV-ն բարձրաձայնել էր այս տարվա հուլիսին։ Զինվորի ընտանիքն ահազանգել էր, որ տղայի բանակ զորակոչվելու հենց հաջորդ օրը՝ հունիսի 28-ին, առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Մայրն ու տատը պատմել էին՝ զինվորը հունիսի 29-ին ուշագնաց է եղել, տեղափոխվել է զորամասի բուժկետ, այնուհետև` հոսպիտալ, հետո` կրկին բուժկետ։ Այստեղ վեց օր մնալուց հետո տեղափոխել են Սյունիքի մարզի զինվորական հոսպիտալ, որտեղ մնացել է յոթ օր և տեղափոխվել  «Մուրացան» զինվորական հոսպիտալ, որից հետո էլ Երևանի կայազորային հոսպիտալ։

Այստեղ որոշ ժամանակ մնալուց հետո տղան փորձաքննությամբ ոչ պիտանի է ճանաչվել ծառայության համար։ Մեկ ամսից ավելի է անցել, բայց ընտանիքը դեռ տղայի զորացրման վերաբերյալ փաստաթուղթ չի ստացել։ Մեկ ամիս առաջ որոշվել է տղային 30-օրյա տնային խնամքի ուղարկել, այս ժամանակահատվածը լրացել է նախորդ կիրակի օրը։ 

Հայրը՝ Ազատ Մաթևոսյանը, Factor.am-ին փոխանցեց, որ կիրակի կանչել են կայազորային հոսպիտալ, որդուն մեկ օր պահել այնտեղ, իսկ երկուշաբթի կրկին որոշել կրկին տնային խնամքի ուղարկել՝ այս անգամ յոթ օրով։

Զորացրման փաստաթղթի բացակայությունը, ըստ Ազատ Մաթևոսյանի, նոր խնդիրներ է առաջացնում որդու համար։ Մասնավորապես, չի կարողանում տղայի բուժումն ապահովել քաղաքացիական հիվանդանոցներում։

«Ձգձգվում է՝ չեմ կարողանում տղայիս տանել իմ ուզած հիվանդանոցը, ո՛չ անձնագիրը կա, ո՛չ էպիկրիզը։ Որ հիվանդանոց տանում եմ, ասում են՝ եղբայր, էպիկրիզ ցույց տուր, տեսնենք ինչ են սրսկել, ինչ են արել, անձը հաստատող փաստաթուղթ ցույց տուր։ Տղաս ունեցել է անձնագիր, բանակ գնալուց առաջ տվել զինկոմին, իրենք էլ ասում են անձնագրային ենք ուղարկել, անձնագրայինն էլ ասում է՝ զինգրքույկի պատճենը բերեք, որ տանք անձնագիրը։ Փաստաթղթերի պատճառով բուժումը ձգձգվում է, ես չեմ բացառում, որ տանեմ երկրից դուրս, եթե անձնագիրը լինի»,- ասաց հայրը։

Ընտանիքի փոխանցմամբ՝ Ավետիքն ունի   սիրտ-անոթային խնդիրներ՝ սրտի օվալաձև անցք, որն առկա է ի ծնե, ինչպես նաև՝ նյարդաբանական խնդիրներով պայմանավորված գիտակցության կորուստներ, կծկումներ։

Թեմայի շուրջ Factor TV-ն պարզաբանում է խնդրել նաև Պաշտպանության նախարարությունից, որը կհրապարակենք ստանալուն պես։

 

Նարեկ Կիրակոսյան